Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կվերացնի տնտեսական պատժամիջոցները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողների հետ զրույցում խոսել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Քաշըքչըի սպանության, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ դեռևս պահպանվող ամերիկյան պատժամիջոցների ու Սիրիայի Մանբիչ քաղաքի հարցի մասին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Քալընը, ընդգծելով, որ սաուդցի լրագրողի գործի ոչ բոլոր մանրամասներն են հայտնի, ասել է.

«Հարցը չի վերաբերում միայն Թուրքիային և Սաուդյան Արաբիային։ Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, որպեսզի դեպքի մանրամասները պարզվեն։ Հարցն այստեղ նողկալի սպանության մանրամասների մասին է։  Թուրքիայի նախագահը հենց սկզբից  հանդես եկավ չափազանց պարզ դիրքորոշմամբ՝ հայտնելով, որ այս դեպքի հետ կապված ոչ մի բան անհայտ չի մնալու»։

Անդրադառնալով դեռևս ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պահպանվող տնտեսական պատժամիջոցներին՝ թուրք պաշտոնյան հայտնել է, որ Անկարան ակնկալում է դրանց չեղարկումը կարճ ժամանակում։  Պատժամիջոցները սահմանվել էին այն բանից հետո, երբ Թուրքիայում կալանավորվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը: Նա, ի վերջո, ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք։

Քալընը նշել է, որ ձեռքբերված թուրք ամերիկյան համաձայնության շրջանակներում կողմերն առաջիկայում սկսելու են համատեղ ուժերով պարեկային ծառայություն իրականանցնել Սիրիայի Մանբիչ քաղաքում։ Ըստ այդ փոխ համաձայնության՝ Սիրիայի քրդերը դուրս պիտի գային Մանբիչից, սակայն մինչ այժմ քուրդ զինյալների դեռ միայն մի մասն է դուրս եկել այնտեղից, ինչն էլ մեծապես անհանգստացում է Թուրքիային։ Անկարան Սիրիայի քրդական խմբավորումներին  համարում է ահաբեկչական։