Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագին, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գծով ծրագրի ղեկավար Ալեքսիա Հոֆմանին. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորվել է երկկողմանի համապարփակ համագործակցություն: Այնուհետև նախարարի պաշտոնակատարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման տեսլականն ու նոր մոտեցումները, պետության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղությունները:

Գեղամ Գևորգյանը, մասնավորապես, կարևորել է բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային նորագույն համակարգերի ներդրումը, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, տեղական գինեգործական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնումը:

Կարևորելով հայ-ֆրանսիական փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ Գյուղատնտեսության զարգացման  հիմնադրամի կողմից առաջիկայում մեկնարկելիք «Ոռոգելի գյուղատնտեսությունը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրին:

Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսություն, ներդնել արդի ոռոգման համակարգեր՝ վերացնելով ջրի պահպանման, ոռոգման ենթակառուցվածքների, ծառայությունների ու վարկերի մատչելիության հետ կապված խոչընդոտները:

Հույս հայտնելով, որ այս ծրագիրը կարող է դրական նախադեպ դառնալ ոլորտում նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար` նախարարի պաշոտանակատար Գեղամ Գևորգյանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել նախապատրաստական աշխատանքները և անցնել գործնական քայլերի: ԶՖԳ Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագն իր հերթին հույս է հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք:

Կարևորելով ֆրանսիական փորձը գյուղատնտեսական կրթության բնագավառում` նախարարի պաշտոնակատարն առաջարկել է ուսումնասիրել գյուղատնտեսական կրթական քոլեջների ստեղծմանն օժանդակելու հարցը, ինչը հնարավորություն կտա ագրարային ոլորտն ապահովել ժամանակակից գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետներով: Ի պատասխան հնչած առաջարկի` Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը կարող է հետաքրքրել ֆրանսիացի մասնագետներին և  լինել երկուստեք շահավետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խաղողագործության և գինեգործության ճյուղերում արտադրության վերահսկողության համատեղ մեխանիզմների մշակման և կիրառման հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ և նախատեսվող մի շարք այլ ծրագրերի: