Բա տենց ա լինելու, Ադրբեջանը պատերազմում հաղթել է, ուզում ենք, որ առաջինը ի՞նքը մեզ տարածք վերադարձնի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Բոլորը

«Արցախցիների` տներ վերադառնալու հարցը օրակարգում չկա․ դա բոլորին հասկանալի և օբյեկտիվ իրականություն է։ Զարմանում եմ, որ նման հարց եք տալիս։ Արցախ վերադարձը խաղաղության գործընթացին չի խանգարում, բայց պարզապես անհնար է։ Միջազգային իրավունքը չի գործում»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

Ըստ նրա, օգոստոսի 8-ից հետո սյունեցիների տրամադրությունում փոփոխություններ են նկատվում․ մարդիկ սկսել են տեսնել խաղաղության հեռանկարը։ «Մինչև պայմանագրի նախաստորագրումը մենք գտնվել ենք շատ լուրջ ռիսկային ժամանակահատվածում, հիմա այդ ռիսկերը նվազեցվում են։ Այսօր կան հատվածներ, որտեղ Ադրբեջանը մեր տարածքում է, բայց երբ սահմանազատումը սկսվի, նրանք հետ են գնալու»։

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ դելիմիտացիայի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։ «Չեմ կարող ասել, թե որտեղից կշարունակվի սահմանազատման գործընթացը։ Իմ տրամաբանությամբ՝ որտեղ ճանապարհ պետք է կառուցվի, այդ հատվածները պետք է դելիմիտացիայի ենթարկվեն»։

Արմեն Խաչատրյանն ի պատասխան ընդդիմադիրների քննադատությունների, որ կառավարությունը ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելով և 2026-ին չշատացնելով պաշտպանական ծախսերի բյուջեն, թուլացնում է բանակը, ասում է՝ 30 տարվա ընթացքում անգամ մեկ փամփուշտ չի արտադրվել Հայաստանում։ «Հիմա ժամանակակից զենք ենք արտադրում։ Ադրբեջանի զինվելը Հայաստանի դեմ չէ․ նրանք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ»։

Մանրամասները՝ հարցազրույցում։ 

 

Նարեկ Կիրակոսյան