ՀՀ ԱԳ նախարարը և ՄՔԴ տուժածների հավատարմագրային հիմնադրամի տնօրենը քննարկել են փոխգործակցության հարցեր

Լուրեր

03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի՝ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրեն Դեբորա Ռուիզ Վեդուսկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և հիմնադրամի միջև փոխգործակցության հարցեր։

«Նախարար Միրզոյանը հայտնել է ՀՀ սկզբունքային աջակցությունը հիմնադրամի գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ իրականացվող ծրագրերում։

Դեբորա Վեդուսկոն ներկայացրել է Հռոմի կանոնադրության հիման վրա ՄՔԴ անդամ պետությունների կողմից 2002 թվականին ստեղծված հիմնադրամի գործունեության շրջանակը, դրա կողմից իրականացվող ծրագրերն ու աջակցության մեխանիզմները։

Մինչ ՄՔԴ-ն հետաքննում և քրեական հետապնդում է ցեղասպանության, մարդկության դեմ, պատերազմական և ագրեսիայի հանցագործությունների դեպքերը, Տուժածների հավատարմագրային հիմնադրամն արձագանքում է ՄՔԴ-ի իրավասության ներքո գտնվող հանցագործությունների հետևանքով պատճառված վնասին։ Հիմնադրամը մասնավորապես աջակցում է զոհերի և նրանց ընտանիքների իրավունքների իրացմանը՝ տրամադրելով փոխհատուցում և օգնություն։ Հիմնադրամն աշխատում է զոհերի հետ՝ հոգեկան առողջության, ֆիզիկական վերականգնման և նյութական աջակցության հետ կապված կենսական ծրագրեր իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։