ԿԳՄՍ նախարարն ու դեսպանը քննարկել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության հեռանկարները

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության հեռանկարները։

«Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի համար՝ հատկապես Հայաստան-Քուվեյթ կրթամշակութային հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ: Ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նախարարն անդրադարձել է միջազգային համագործակցության հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Քուվեյթի համալսարանի լեզուների ուսուցման կենտրոնի կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային տեղերին, Քուվեյթի գիտական ակումբի կողմից (Kuwait Science Club) կազմակերպվող Մերձավորարևելյան գյուտարարության 16-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի գիտակրթական հաստատությունների մասնակցությանը, ինչպես նաև դիպլոմների փոխճանաչմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու գիտակրթական, տեխնոլոգիական և մշակութային երկկողմ կապերը»,- ասված է հաղորդագրությունում: