Ավինյանը`դասընկերոջ և կնոջ ընկերուհու` ԱՆԻՖ-ում պաշտոններ զբաղեցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Տիգրան Ավինյանն այսօրվա մամուլի ասուլիսին անդրադարձավ կնոջ ընկերուհու՝ Կարինե Անդրեասյանի և ԱՆԻՖ-ի համագործակցությանը։ Ավինյանի խոսքով՝ Անդրեասյանի հետ ինքն ու կինը ծանոթացել են այն ժամանակ, երբ նա նշանակվել է CFW-ի տնօրեն։

«CFW-ի 51%-ը պատկանում էր ամերիկյան «Օրբիսին», իսկ Կարինեն ԱՄՆ քաղաքացի էր, աշխատել էր Etihad-ում, Air Arabia-ում և դիմել էր նաև այդ պաշտոնի համար։ Իրեն ընտրել են մեր ամերիկացի գործընկերները»,- ասաց Ավինյանը։

Նշենք, որ Ազատությունն ավելի վաղ գրել էր, որ ԱՆԻՖ-ը 2023-ին 960 միլիոն դրամ է տրամադրել Ավինյանի դասընկեր Դմիտրի Ալեկսեյենկոյին պատկանող «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար։ Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը զբաղեցնում էր ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Այս ներդրումը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միջոցով։

Անդրադառնալով իր դասընկերոջը՝ Դմիտրի Ալեկսեյենկոյին, Ավինյանը նշեց, որ նա իր ամենամոտ ընկերը չէ, բայց հաջողակ գործարար է։

«Մարդը, ով ունի գործող բիզնես, ով հաջողակ է իր բիզնեսում, ասում է՝ ես պատրաստ եմ իմ բիզնեսի որոշակի փայ տալ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությանը և ակնկալում եմ որոշակի ներդրում իմ բիզնեսում։ Հիմա հարց՝ Դմիտրի Ալեկսեյենկոն անարդյունավե՞տ է գործել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։