Կորալային խութերի ոչնչացումը կարող է դանդաղեցնել գլոբալ տաքացումը. հետազոտություն

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայտնի փաստ է, որ գլոբալ տաքացման պատճառով կորալային խութերին սպառնում է ոչնչացում։ Կորալային խութերի ոչնչացումը երկար ժամանակ դիտարկվում էր բացառապես որպես էկոլոգիական աղետ, սակայն վերջին հետազոտությունները բացահայտել են նոր սցենար, ըստ որի՝ կորալների ոչնչացումը կարող է նպաստել կլիմայի փոփոխության մեղմմանը։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ըստ հրապարակման՝ վերջերս գիտնականները բացահայտել են, որ կորալային խութերի դեգրադացիայի արդյունքում օվկիանոսի ածխաթթու գազ կլանելու հատկությունը ուժեղանում է, որը դանդաղեցնում է ածխաթթու գազի կուտակումը մթնոլորտում և գլոբալ տաքացումը։ Նման երևույթ նախկինում հաշվի չէր առնվում կլիմայական կանխատեսումներում։

Գերատեսչության փոխանցմամբ՝ դարի ավարտին Համաշխարհային օվկիանոսը կկարողանա կլանել հավելյալ մինչև 400 մեգատոննա ածխաթթու գազ տարեկան, որը ավելի շատ է, քան, օրինակ, Մեծ Բրիտանիայի տարեկան արտանետումները։

Բեռնի համալսարանի կլիմայագետները օգտագործել են NEMO-PISCES մոդելը՝ կանխատեսելու կորալային խութերի ոչնչացման ազդեցությունը օվկիանոսներում ածխածնի հետքի վրա։ Ապագայում կորալները զգալիորեն կորցնելու են իրենց վերականգնվելու կարողությունը ջերմաստիճանի աճի պայմաններում։ Միևնույն ժամանակ, դրանց կալցիումի կարբոնատից կազմված կաղապարների լուծվելը նվազեցնում է ծովային ջրի թթվայնությունը, որի արդյունքում ուժեղանում է ածխաթթու գազի կլանման կարողությունը։

Այս գործընթացը, փորձագետների խոսքով, նախկինում երբեք քանակապես չէր գնահատվել և այժմ պետք է հաշվի առնվի կլիմայական մոդելներում։