Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դիպլոմի կեղծման գործով առաջին նիստն է տեղի ունեցել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սեպտեմբերի 12-ին ներկայացել է դատարան, որտեղ անցկացվել են առաջին դատալսումները համալսարանական դիպլոմը խարդախությամբ ստանալու գործով։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Իմամօղլուն դատարան է մտել՝ «Նախագահ Իմամօղլու» վանկարկումների ներքո։ Հանելով բաճկոնը և ծալելով թևքերը՝ Իմամօղլուն հայտարարել է. «Այս գործի գոյությունն ինքնին ամոթ է։ Այս մեղադրական եզրակացությունը գրել է մեկը, ով գիտեր, որ ես կհաղթեմ նրան հաջորդ ընտրություններում»։ Բարձրացնելով Ստամբուլի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները պատկերող քարտեզը՝ Իմամօղլուն ասել է. «Այս նկարն է պատճառը, որ ես բանտում եմ»։ Նա հարվածել է դատարանի ամբիոնին՝ ասելով. «Այստեղ տեղի են ունենում արտադատական ​​մահապատիժներ։ Նրանք կարծում են, որ կարող են լռեցնել մեզ բանտում։ Անկախ նրանից, թե որքան են փորձում, նրանք չեն կարողանա լռեցնել մեզ»։

Նիստին ներկա են եղել նաև Իմամօղլուի գործընկերները Ստամբուլի համալսարանից։ CHP-ի նախագահ Օզգուր Օզելը ծափահարությունների ներքո մտել է դատարանի դահլիճ՝  Իմամօղլուի կնոջ՝ Դիլեք Իմամօղլուի, CHP-ի խմբի փոխնախագահ Գյոքհան Գյունայդինի, Ստամբուլի նահանգի ընտրված նախագահ Օզգյուր Չելիքի և պատգամավորներ Բյուլենթ Թեզջանի և Գյոքհան Զեյբեկի կողքին։

Լսումները սկսվել են անձը հաստատող փաստաթղթի ստուգմամբ։ Երբ Իմամօղլուին հարցրել են նրա կրթության մասին, նա պատասխանել է՝ «մագիստրոսի աստիճան», և լսարանը ծափահարել է։ Երբ Իմամօղլուին հարցրել են նրա քրեական անցյալի մասին, նա ասել է՝ ոչ։

«Իմ հաճախած դպրոցը Կիպրոսում համալսարանական կրթության ռահվիրա էր, և ես արժանի եմ շնորհավորանքների: Իմ ընկերներից մեկը սովորել է այստեղ 1986-1991 թվականներին: Մեղադրական եզրակացության մեջ դուք պնդում եք, որ այս դպրոցը գոյություն չի ունեցել մինչև 1990 թվականը: Բայց նրանք վերցրել են ընկերոջս դիպլոմը և ասել. «Դուք կարող եք այն օգտագործել Թուրքիայում»: Ես դրա մասին գրել եմ իմ դիմումում: Մեղադրանքները ծիծաղելի են: Ես փաստաթուղթ եմ ստանում դեսպանատնից, բայց դուք այն ներկայացնում եք որպես կեղծիք: Ես այնտեղ մնում եմ երկու տարի՝ բնակության թույլտվությամբ: Տեսեք, թե ինչ արեց դատախազը: Մենք քննարկում ենք Կիպրոսը և Ստամբուլի համալսարանը: Որոշումը կայացնելուց առաջ ես զանգահարեցի այն անձին, ով որոշում էր կայացրել: Ես լսեցի նրա վախեցած, բարձր ձայնը հեռախոսով: Սա ամոթալի է»,-հայտարարել է Իմամօղլուն։

Դատավորը ընդմիջել է  նիստը՝ արձանագրությունները թարմացնելու համար։

Մեղադրական եզրակացությամբ Իմամօղլուին սպառնում է 2 տարի 6 ամսից մինչև 8 տարի 9 ամիս ազատազրկում և քաղաքական գործունեություն ծավալելու արգելք՝ «պաշտոնական փաստաթղթերի բազմակի կեղծման» մեղադրանքով։

Իմամօղլուն, որի համալսարանական դիպլոմը չեղյալ էր հայտարարվել և որը ձերբակալվել էր մարտի 19-ի գործողության ժամանակ, կալանավորվել է մարտի 23-ին։

Ստամբուլի քաղաքապետի  դեմ վերջին մեղադրանքը կենտրոնացած է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետից ստացած դիպլոմի վրա։ Մարտի 18-ին համալսարանը հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարել Իմամօղլուի դիպլոմը, ինչպես նաև 28 այլ ուսանողների դիպլոմները՝ հղում անելով «ակնհայտ սխալին»: Նույն օրը համալսարանը ջնջել է նրա ակադեմիական գրառումներն իր համակարգից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի