Իմ համբերությունը Պուտինի նկատմամբ արագորեն սպառվում է․ Թրամփ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Fox News-ի լրագրողների հարցին, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր համբերությունը սպառվում է, գրում  է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իմ համբերությունը Պուտինի նկատմամբ արագորեն սպառվում է», – ասել է Թրամփը։ Նա բացատրել է, որ հիասթափված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման  առաջընթացի դանդաղությունից և սպառնացել է Մոսկվային նավթի և բանկային ոլորտների նոր սահմանափակումներով, ինչպես նաև մաքսատուրքերի սահմանմամբ։

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ սեպտեմբերի 10-ին Լեհաստան երկու տասնյակ ռուսական անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը «կարող է սխալմունք լինել»։

«Ոչ, դա սխալմունք չէր», – ուրբաթ առավոտյան պատասխանել է նրան Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Ես ոչ մեկին չեմ պատրաստվում  պաշտպանել», – ավելի ուշ շարունակել է Թրամփը իր հեռակա բանավեճը եվրոպացի առաջնորդների հետ, որոնք միաձայն դատապարտել էին  անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստան։ «Նրանք (անօդաչու թռչող սարքերը)միևնույն է չպետք է այնտեղ լինեին»-ասել է նա։

«Մենք նույնպես կցանկանայինք, որ Լեհաստանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը սխալմունք լիներ: Բայց դա այդպես չէ: Եվ մենք դա գիտենք», – իր հերթին  գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցիալական ցանցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի