Արսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Քաղաքականություն
11.09.2025 | 23:13
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արսեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: