Ջրային կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Քաղաքականություն
11.09.2025 | 22:29
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Կարեն Սեդրակյանը ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2025-ի մայիսին, մինչ այդ նա զբաղեցնում էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնը։