Բաքուն ու Վատիկանը համագործակցության նոր հուշագիր են ստորագրել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վատիկանն  ու Ադրբեջանը համագործակցության նոր հուշագիր են ստորագրել։ Հուշագիր  ստորագրվել է մի կողմից Ադրբեջանի «Հեյդար Ալիև» hիմնադրամի  և Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ մյուս կողմից՝ Վատիկանի առաքելական գրադարանի և առաքելական արխիվի միջև։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Աթոռում, և փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի  նախագահի օգնական, «Հեյդար Ալիև» հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալեքբերովը և Առաքելական գրադարանի և առաքելական արխիվի ղեկավար արքեպիսկոպոս Ջովաննի Չեզարե Պագացին։

Նշվում է, որ հուշագրի նպատակն է աջակցել գիտության և հետազոտությունների ոլորտում անմիջական համագործակցությանը և փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապահովել Վատիկանի արխիվներում պահվող Ադրբեջանի պատմության վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը, պահպանումը և թվայնացումը։

Հավելենք, որ 2024թ-ի սեպտեմբերին էլ Վատիկանի և Ադրբեջանի «Հեյդար Ալիև» hիմնադրամի միջև պայմանագիր էր ստորագրվել Սուրբ Պողոսի տաճարի վերականգնման աշխատանքներ իրականացնելու մասին։

Ի դեպ,  Վատիկանն ու «Հեյդար Ալիև» հիմնադրամը համագործակցում են վաղուց, որն անդրադառնում է նաև Սուրբ Աթոռի դիրքորոշման վրա Ադրբեջանի հետ կապված տարբեր հարցերում։

Ադրբեջանական հիմնադրամի աջակցությամբ Վատիկանում վերականգնվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, խորաքանդակներ ու դամբարաններ։ Դրանց թվում են Սուրբ Մարչելինոյի և Պիետրոյի դամբարանները, որոնք հանրության համար բացվել են 2016 թվականին, նույն թվականին սկսվել են նաև Սուրբ Սեբաստիան տաճարի դամբարանների վերականգնման աշխատանքները։ 2018 թվականի սեպտեմբերին «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահ, Ադրբեջանի առաջին տիկին ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան անձամբ է մասնակցել դրանց բացման արարողությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը վերջին անգամ այցով Վատիկանում էին 2020 թվականի փետրվարին։ Նրանց ընդունել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Մեհրիբան Ալիևան պարգևատրվել էր Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչ շքանշանով։

Էմմա Չոբանյանի