Պուտինը սադրում է ՆԱՏՕ-ին՝ Թրամփի կարմիր գծերն է ստուգում․ Պեկինում քարտ-բլանշ ստացավ․ Լիլիթ Դալլաքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Լեհաստանի օդային տարածք ներխուժած ռուսական ԱԹՍ-ները պատահական չեն ուղարկվել այնտեղ․ «Պուտինը սադրում է ՆԱՏՕ-ին։ Չինաստանում քարտ-բլանշ ստացավ, և այդ հանդիպումն ուղղված էր Արևմուտքի դեմ։ Թրամփն էլ ասաց այդ մասին։ Ռուսաստանը սադրելու է ՆԱՏՕ-ին՝ շոշափելու նրա կարմիր գծերը։ Պուտինը հասկացել է՝ Ուկրաինային չի կարողանում հաղթել, և որպեսզի եվրոպացիներին զերծ պահի աջակցությունից, որոշել է վախեցնել։ Նա վստահ է, որ Թրամփը և Արևմուտքը իրեն չեն պատասխանելու»։
Դալլաքյանի կարծիքով՝ Մոսկվան փորձում է շանտաժի լեզվով խոսել․ «Պուտինը շանտաժ է անում Արևմուտքին՝ չունենալով զորեղ ռազմական ուժ։ ՆԱՏՕ-ն պիտի խնդրի, որ Ուկրաինան դառնա իր անդամ։ Դա միակ բանակն է, որ կանգնեցրել է Ռուսաստանին»։
Հայաստանի հարցում, քաղաքագետի համոզմամբ, Կրեմլը սահման է քաշել․ «Պուտինը Փաշինյանին փոխել չի ուզում։ Նա կարմիր գիծ չի հատել․ Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս չի եկել»։
Խոսելով ներքաղաքական իրավիճակից՝ Դալլաքյանը նշել է․ «Փաշինյանը մեղադրեց ընդդիմությանը՝ ապակայունացնելու մեջ, բայց իրականում նրանց թուլացնում են քաղաքականապես և ֆինանսապես։ Փաշինյանը թալան վերադարձնելու համար է ձայն ստացել, և հիմա ավելանում են ապօրինի գույքերը»։
Նրա խոսքով՝ Փաշինյանի բարձրացող վարկանիշը արտաքին դերակատարների համար գրգռիչ է․ «Հենց Փաշինյանի ռեյտինգը բարձրանում է, Ալիևը և Պուտինը միտումնավոր կասկածներ են սերմանում, որ խաղաղություն չկա։ Ալիևն ինչո՞ւ ասաց «Զանգեզուրի միջանցք»։ Դա կարող է բերել ներքին ապակայունացման։ Հայաստանը վտանգավոր գոտում է»։
Դալլաքյանը վստահ է՝ փորձ է արվելու միջամտել ՀՀ  ընտրական գործընթացիներին․ «Ալիևը և Պուտինը կանեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանում սահմանադրական փոփոխությունների դեմ քվեարկեն և նսեմացնեն Փաշինյանի կերպարը։ Պետք է հակադարձել նրանց, որպեսզի տեսնեն՝ զսպող մեխանիզմ կա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան