Ո՞վ և ե՞րբ է սանձելու թ.27 դպրոցի տնօրենի ապօրինի գործունեությունը. Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետին

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշանը Դ.Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցի տնօրենի գործունեության խնդրով դիմել է քաղաքապետարան։  Հաղորդագրությունը՝ ստորև.

«Hayeli.am կայքով հուլիսի 10-ին տարածվեց «Փորձարկումներ Երևանի Դ,Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցում» հոդվածը, որի հեղինակը դպրոցի ծնող է և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով՝ կրթության գործընթացի թիվ մեկ մասնակիցը: Ծնողն ահազանգում է այն մասին, որ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ (ջոկատավար) Գայանե Ավետիսյանը, 2013 թվականի օգոստոսից 3 անգամ հրամանով նշանակվել է որպես դպրոցի փոխտնօրեն՝ չունենալով վերջին 7 տարվա մեջ անհրաժեշտ 5 տարվա մանկավարժական ստաժը ու 3 անգամ էլ ակնհայտ խախտումը բացահայտվելուց հետո, «վերցրել» է նրանից այդ պարտականությունը, որովհետև համարում է, որ Գայանե Ավետիսյանն «անփոխարինելի» է ճիշտ այնպես, ինչպես նախկինում պետական բյուջեն խոշոր չափերի յուրացումների համար դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանն էր քաղաքապետարանի համար «անփոխարինելի»: Ո՛չ տնօրենը, ո՛չ Գայանե Ավետիսյանը ոչ մի կերպ չեն հաշտվում այն փաստի հետ, որ նրա մանկավարժական ստաժը բավարար չէ փոխտնօրեն նշանակվելու համար ու հաստիքով լինելով ջոկատավար, աջ ու ձախ իրեն ներկայացնում է փոխտնօրեն և գերազանցելով իր լիազորությունները, միջամտում է բոլորի գործերին, ինչպես նշում է ծնողը. « Փաստը խնամքով թաքցվել է կոլեկտիվից ուղիղ 1,5 ամիս և բարձրաձայնվել միայն այն բանից հետո, երբ տնօրենը ստիպված եղավ ծնողական ժողովի ժամանակ պատասխանել իրեն ուղղված հարցիս՝ ինչո՞ւ և որպես ո՞վ է տիկին Ավետիսյանը միջամտում մեր դասարանի հարցերին:»

Անօրինական 3 հրամանների մասին էլ տեղյակ եմ պահել Երևանի քաղաքապետին, սակայն բացի նրանից, որ փոխքաղաքապետի կողմից տնօրենին հանձնարարվել է հերթով դրանք չեղյալ ճանաչել, ոչ մի քայլ չի արվել տնօրենին կարգի հրավիրելու և այդ ապօրինի գործունեությունը կանխելու ուղղությամբ: Ստացվում է, որ ապօրինությունը կանխելու փոխարեն վերադաս մարմինը, ում լիազորությունների մեջ է մտնում վերահսկել դպրոցում կրթական գործընթացի օրինականությունը, աչքերը փակում է այնքան ժամանակ, մինչև հերթական խախտման մասին կբարձրաձայնվի: Բանը հասավ նրան, որ այս մասին ահազանգեց ծնողը:

Հուլիսի 13-ին Hayeli.am կայքի հոդվածի վերաբերյալ հարցում եմ ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով խնդրել եմ պարզաբանել, թե որպես Երևանի քաղաքապետ, անհանգստանո՞ւմ է դպրոցներում տիրող բարոյական մթնոլորտով, տնօրենների գործունեության օրինականությամբ, վարք ու բարքով:

Խնդրել եմ հանգամանալի անդրադառնալ բարձրացված բոլոր խնդիրներին, մասնավորապես, քաղաքապետի կողմից ի՞նչ կոնկրետ քայլ է արվելու տնօրեն Սուսաննա Սարգսյանի կողմից պարբերաբար տրվող ապօրինի հրամանները տալու և Գայանե Ավետիսյանի փոխտնօրենի դերում հայտնվելու նկրտումները սանձելու ուղղությամբ, որովհետև դպրոցում լուրեր են պտտվում, որ սեպտեմբերի 1-ին նա նորից կնշանակվի ՄԿԱ գծով փոխտնօրեն, այնինչ, ըստ ՀՀ կառավարության համապատասխան կարգի, նա վերջին 7 տարվա մեջ, այսինքն նոր հրամանի ամսաթվից սկսյալ, չունի 5 տարվա մանկավարժական ստաժ:

Ո՞վ և ե՞րբ է սանձելու Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցի տնօրենի ապօրինի գործունեությունը»: