Ադրբեջանի ՊՆ-ն նորակոչիկների հետ տեսակցությունների սահմանափակումներ է մտցրել
Քաղաքականություն
10.09.2025 | 16:07
Սեզոնային վիրուսային վարակների աճի ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զորամասերում նորակոչիկների հետ հանդիպումների ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։
Նշվում է, որ նորակոչիկների դա պայմանավորված է շնչառական հիվանդություններով, այդ թվում՝ գրիպով վարակվելու վտանգը նվազեցնելու համար։
«Անձնակազմի, մասնավորապես, ադապտացիոն շրջան անցնող երիտասարդ զինվորների առողջությունը պաշտպանելու համար զորամասերում նրանց հետ հանդիպումների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի