Ֆրանսիական ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել կաթնամթերքի արտադրություն

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Սոդիալ» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոյի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Տոնի Զարեհ Բերգոն հայտնել է, որ ընկերությունը մտադիր է Հայաստանում կաթնամթերքի արտադրություն հիմնել։ Այստեղ պատրաստված արտադրանքը կարտահանվի Հայաստանի արտահանման հիմնական թիրախային շուկաներ։ Նախարարի հետ գործարարը քննարկել է նեդրումային ծրագրի փուլերը։

Սուրեն Կարայանը հայտնել է, որ կառավարությունն արդյունավետ ներդրումային ծրագրերի դեպքում պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել՝ տրամադրելով աջակցության անհրաժեշտ գործիքակազմ։

«Ձեր այս այցը և մեր երկխոսությունը վկայում են այն մասին, որ Փարիզում մեր ձեռք բերած պայմանավորվածությունները իրականություն են դառնում»,- նշել է նախարարը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը հանդիպումներ կկազմակերպի տարբեր գերատեսչությունների հետ՝ քննարկելու ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները։ Հանդիպումներ կլինեն նաև շահագրգիռ գործարար շրջանակների հետ։

«Սոդիալի» ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն նշել է, որ հիմնական նպատակը Հայաստանում կաթնամթերքի արտադրության հիմնումն ու զարգացումն է և հայկական կաթնամթերքի որակի բարելավումը։ «Մենք ուզում ենք արտահանել կաթնամթերքը՝ բարձրացնելով նաև Հայաստանի իմիջը և «Արտադրված է Հայաստանում պիտակը»։ Շնորհակալ եմ արդյունավետ հանդիպման և ջերմ ընդելունելության համար։ Մենք զգում ենք պետության աջակցությունը»,- նշել է նա։

Մարտին ՀՀ նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Սուրեն Կարայանը և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդը հանդիպել էին տասնյակից ավելի գործարարների հետ, քննարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նրանց թվում էր նաև «Սոդիալ» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն։