Իսպանիան Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո է սահմանել, հետ կանչել իր դեսպանին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Իսպանիան երկուշաբթի օրը հետ է կանչել Թել Ավիվում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը քննադատել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին Իսրայելի դեմ ուղղված մի շարք գործողությունների համար, գրում է France 24-ը։ Սանչեսը խոսել էր այն միջոցառումների մասին, որոնք ուղղված են «Գազայում ցեղասպանությունը» դադարեցնելուն։ Իսրայելը հակադարձել էր՝ արգելելով երկու իսպանացի նախարարների մուտքը երկիր։

Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի արձագանքը՝ նշելով, որ Մադրիդը «չի վախենա խաղաղության, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հարցում»։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X – ում նշել է, որ Սանչեսի կողմից պատերազմի քննադատությունը փորձ է «ուշադրությունը լուրջ կոռուպցիոն սկանդալներից շեղելու՝ Իսրայելի և հակասեմականության դեմ շարունակական արշավի միջոցով»։

Սաարը նաև հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասի և երիտասարդության հարցերով նախարար Սիրա Ռեգոյի մուտքի արգելքի մասին, որոնք երկուսն էլ Սանչեսի կոալիցիոն կառավարության կրտսեր գործընկեր «Սումար» ծայրահեղ ձախակողմյան խմբի անդամներ են։

Ռեգոն հոր կողմից պաղեստինյան ծագում ունի և վաղ մանկության մի մասն անցկացրել է օկուպացված Արևմտյան ափին։

Սանչեսի կողմից հայտարարված միջոցառումների թվում են Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոյի սահմանումը և իսրայելական բանակի համար վառելիք տեղափոխող նավերի կողմից իսպանական նավահանգիստների օգտագործման արգելքը։

Իսպանիան Իսրայելի կողմից Գազայում սանձազերծված ավերիչ պատերազմի ամենաակտիվ  քննադատներից մեկն է Եվրոպայում. Մադրիդն անցյալ տարի ճանաչել է նաև Պաղեստին պետությունը։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի