Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռեփեր Տիմատիի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուս ռեփեր Տիմատիի (իսկական անունը՝ Տիմուր Յունուսով) նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության հետախուզվողների տվյալների բազայում։ Նրան փնտրում են հուլիսի 1-ից, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ ռուսական լրատվամիջոցները միայն հիմա են դրան ուշադրություն դարձրել։ Տիմատիի հետախուզման մեջ գտնվելու մասին նախկինում չի հաղորդվել։

Հունիսին Ուկրաինայի անվտանգության  ծառայությունը հեռակա կարգով Տիմատիին մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներ մուտք գործելու կանոնները բազմիցս խախտելու համար։ Հետաքննության համաձայն՝ ռուս ռեփերը առնվազն յոթ անգամ ելույթ է ունեցել Ղրիմում, որը ՌԴ-ին բռնակցված է 2014 թվականից։

Նշվում է, որ Տիմատին «ռուսական քարոզչության մասնակիցներից մեկն է» և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի վստահված անձն է եղել 2012, 2018 և 2024 թվականների նախագահական ընտրություններում։

«Բացի այդ, Տիմատին աջակցել է ռուսական ագրեսիային, Ղրիմի բռնակցմանը և Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար իրավունքների խախտմանը», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի