Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 20-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և սրտացավ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով՝ իր անունից շնորհակալություն հայտնել բոլոր ճանապարհային ոստիկաններին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն ավելի բարեկիրթ ու կոռեկտ, առաջնորդվեն բացառապես օրինականության սկզբունքով, գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ «Մենք ոչ ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն։ Կոռուպցիոն դրսևորում ցուցաբերած ցանկացած ծառայող, անկախ պաշտոնից ու կոչումից, պատժվելու է խստագույնս»-նշեց Վալերիյ Օսիպյանը։

Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ բարեխիղճ ու սրտացավ ծառայողներն ըստ արժանվույն կգնահատվեն, իսկ ճանապարհային ոստիկանի և, առհասարակ, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունն իրենց գործողություններով արատավորող ծառայողները համակարգում տեղ չունեն։ «Ես կանգնած եմ նվիրված ծառայողի կողքին՝ շարքայինից մինչև գնդապետ, որոնք իրենց սրտացավությամբ ավելացնում են մեր ոստիկանական մեծ ընտանիքի նկատմամբ հասարակության տածած հարգանքն ու վստահությունը»-ընգծեց Վալերիյ Օսիպյանը։

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին՝ ոստիկանության պետը հանձնարարեց ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Այս առումով Վալերիյ Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավարության տվեց պարտադիր կատարման ենթակա կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։