WSJ․ ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը վտանգված է

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

The Wall Street Journal (WSJ) թերթի տեղեկություններով՝ եվրոպական գործարար շրջանակներում աճում է դժգոհությունը ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի պայմաններից։ ԵՄ ընկերությունները ակնկալում են փոփոխություններ նախագծում՝ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը որոշեց մետաղների ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերին ավելացնել նաև հարյուրավոր այլ ապրանքներ, որոնք պարունակում են պողպատ և ալյումին, հայտնում է պարբերականը կիրակի՝ սեպտեմբերի 7-ի գիշերը։

Սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը վերաբերում էր միայն պողպատի և ալյումինի հումքին ու դրանցից արտադրված արտադրանքին։ Այժմ այն տարածվել է նաև շարժիչների, պոմպերի, հաստոցների և շինարարական սարքավորումների վրա։ WSJ-ի պարզաբանմամբ՝ այս փոփոխությունների պատճառով եվրոպացի բազմաթիվ արտադրողներ ստիպված են լինելու վճարել մաքսատուրքեր, որոնք գերազանցում են Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջև համաձայնեցված 15% լրացուցիչ մաքսատուրքերը։

Պարբերականի տվյալներով՝ որոշ եվրոպական ընկերություններ արդեն դադարեցնում են արտահանումը ԱՄՆ և դիտարկում են մատակարարումների ուղղությունը փոխելու հնարավորությունը։ Մասնավորապես, գյուղտեխնիկայի արտադրող Krone ընկերությունը ուսումնասիրում է ապրանքների մատակարարումը Մեքսիկա և Կանադա՝ ԱՄՆ շուկայի փոխարեն։

WSJ-ի փոխանցմամբ՝ եվրոպական բիզնեսի դժգոհության հետևանքով Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Թրամփի միջև ձեռք բերված գործարքը գտնվում է ձախողման եզրին։ Գործարքը քննադատվում է նաև Եվրոպական խորհրդարանում, որի համաձայնությունը անհրաժեշտ է համաձայնագրի հիմնական դրույթների ուժի մեջ մտնելու համար։ Եվրոպական խորհրդարանի առևտրի կոմիտեի նախագահ Բերնդ Լանգեն հայտնել է, որ պատգամավորները կարող են պահանջել փոփոխություններ ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի նախագծում։

Հուլիսի վերջին Դոնալդ Թրամփն ու ֆոն դեր Լեյենը պայմանավորվեցին առևտրային գործարքի շուրջ, ըստ որի՝ ԱՄՆ-ը ԵՄ ապրանքների վրա պահպանելու էր 15% մաքսատուրքը բոլոր ոլորտներում՝ բացառությամբ պողպատի և ալյումինի մատակարարումների, որոնց համար սահմանվելու էր 50% տուրք։ Սա երկու անգամ պակաս էր Թրամփի նախկինում նշած 30% միջին սակագնից։ Իր հերթին ԵՄ-ն կասեցրեց 93 միլիարդ եվրո արժողությամբ պատասխան միջոցառումները։

Օգոստոսի 7-ին Թրամփը հայտարարեց ԵՄ-ի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու մասին։