ՀՀ 13 դպրոցում իրականացվում է պարսկերենի ուսուցում․ Իրանում նախարարն այցելել է «Սաադի» հիմնադրամ

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է «Սաադի» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական և պատմամշակութային հիմքերի վրա ձևավորված բազմակողմ համագործակցությունը՝ ընդգծելով դրա խորացման անհրաժեշտությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցման խթանմանը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի 13 դպրոցում իրականացվում է պարսկերենի ուսուցում։

Կողմերը քննարկել են Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնման և զարգացման հնարավորությունները հանրակրթության և բուհական համակարգերում։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պարսկերենի ուսուցման և հետազոտությունների իրականացման առումով կարևոր հարթակ կարող է հանդիսանալ նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, որտեղ պահվող հնագույն ձեռագրերը գիտական հետազոտությունների հարուստ պաշար են:

Ղոլամ Ալի Հադդադի Ադելը ողջունել է հայաստանյան պատվիրակության այցը և ընդգծել երկու երկրների պատմական կապերն ու բարեկամական հարաբերությունները։ Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային լեզուների ուսուցման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվական կրթություն է, այլև խթանում է տարածաշրջանային մշակութային փոխըմբռնումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պարսկերենի առցանց դասընթացների կազմակերպման հնարավորությունները, Իրանում պարսկերենի ուսուցման նպատակով կրթաթոշակային ծրագրերի ներդրման հեռանկարները, ուսումնական նոր նյութերի և դասագրքերի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: