Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 128 հազար ռուս զինծառայողների

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona-ն, կամավորների թիմի հետ համատեղ 2025 թվականի սեպտեմբերի սկզբի դրությամբ կարողացել են պարզել 128,115 ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման ընթացքում, գրում է Meduza-ն։

Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին լրագրողները հայտնաբերել են ռուս զինծառայողների 23,305 նոր մահախոսական։  Օրեր են եղել, երբ հրապարակվել է 400-420 մահախոսական, ինչը երեք անգամ ավելի է, քան 2024 թվականի միջին ցուցանիշը։ BBC-ն նշում է, որ հրապարակված հաղորդագրությունների ընդհանուր թիվը չի համապատասխանում տվյալ ժամանակահատվածում հաստատված մահերի թվին։

«Դեռ վաղ է ամփոփել Ռուսաստանի ամառային հարձակման արդյունքները, քանի որ զինվորների մահվան մասին ծանուցումները ուշանում են, և այդ դեպքում մեզ լրացուցիչ ժամանակ է պետք դրանք կրկնակի ստուգելու համար։ Այնուամենայնիվ, որոշ թվեր արդեն հասանելի են», – ասվում է հրապարակման մեջ։

BBC-ն նաև գրում է, որ հավաքագրված և ռազմաճակատ ուղարկված բանտարկյալները կազմում են լրագրողների կողմից նույնականացված բոլոր զոհված զինվորների 14%-ը, կամավորականները՝ 29%-ը։ Վերջիններիս բաժինը «շարունակում է արագ աճել», քանի որ պատերազմի սկսվելուց հետո պայմանագիրը ստորագրողները դարձել են «ռուսական բանակի հարձակողական ուժի ողնաշարը Ուկրաինայում»։

Մահացածների 11%-ը մոբիլիզացվածներն են, սակայն իրական կորուստները կարող են ավելի շատ լինել։

Meduza-ի և Mediazona-ի հաշվարկների համաձայն էլ՝ 2025 թվականի օգոստոսի վերջի դրությամբ, ռուսական զորքերի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր զոհվել է առնվազն 220,000 ռուս զինվոր։ Հաշվարկը հիմնված է ժառանգության գործերի գրանցամատյանի տվյալների վրա՝ հաշվի առնելով, որ «Ռոսստատը» չի հրապարակում Ռուսաստանում ընդհանուր մահացության վերաբերյալ տվյալները, այս գրանցամատյանը մնում է մահացածների թվի վերաբերյալ տեղեկատվության միակ հուսալի աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի