Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռյազանի շրջանը․ հրդեհվել է նավթավերամշակման գործարանը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռյազանի մարզի տարածքում լույս սեպտեմբերի 5-ի գիշերը ութ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Պավել Մալկովը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ բնակելի շենքերին կամ ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել, ոչ ոք չի տուժել։ Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են արդյունաբերական ձեռնարկության տարածքում։ «Հետևանքները վերացվում են», – ասել է նահանգապետը։

Ուժայինների հետ սերտ կապեր ունեցող Shot տելեգրամ ալիքը, հղում անելով Ռյազանի բնակիչներին, հաղորդել է քաղաքի հարավային ծայրամասում տեղի ունեցած պայթյունների և հրդեհի մասին: BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Ռյազանի հարավում գտնվում է նավթավերամշակման գործարանը։ Այն, որ ուկրաինական ԱԹՍ-նը հարձակվել են Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա,հաստատում է Կիևը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու համակարգերի հրամանատար Ռոբերտ Բրովդին։ Նրա խոսքով՝ հարձակման է ենթարկվել նաև օկուպացված Լուգանսկի նավթաբազան։

Astra տելեգրամ ալիքի տեղեկություններով անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Ռյազանում այրվում է նավթավերամշակման գործարանը։ Հրդեհի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են 92 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի