ՓԾ-ն Ազատության հրապարակում ցուցադրական հատուկ ուսումնավարժություն է իրականացրել. նշվել է Փրկարարի օրը

Լուրեր

03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
Բոլորը

Սեպտեմբերի 4-ին՝ Փրկարարի օրը, Ազատության հրապարակում ցուցադրական հատուկ ուսումնավարժություն է իրականացվել, որին հետևել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, ՆԳ նախարարին կից հասարակական և երիտասարդական խորհուրդների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Возможно, это изображение 7 человек, скорая помощь и текст

Փրկարար ծառայության տնօրենի ուղեկցությամբ ՆԳ նախարարը և Երևանի քաղաքապետը ծանոթացել են Ծառայության տեխնիկական հագեցվածությանը, հանրային իրազեկման տաղավարում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ տպագրված ուղեցույցներին և թռուցիկներին:

Հաջորդիվ մեկնարկել է Փրկարար ծառայության՝ «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժությունը։

Ցուցադրական ուսումնավարժությանը ներգրավված էին նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, Շտապբուժօգնության աշխատակիցներ, Վեոլիաջուր, Երևանգազ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների վթարային խմբեր։

Возможно, это изображение 3 человека, автомобиль и текст

«Ըստ սցենարի՝ հակառակորդի օդուժի հարձակման ժամանակ վնասվել է Ալեքսանդր Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, ինչի հետևանքով առաջացել է հրդեհ, հրապարակում չպայթած արկ է հայտնաբերվել, տեղի է ունեցել ավտովթար ու փլուզում, տուժել և արգելափակվել են քաղաքացիներ։

Возможно, это изображение 9 человек и текст

Հաղորդվում է դեպք-պատահարի մասին. օպերատիվորեն հրապարակ են ժամանում հրշեջ-փրկարարական ջոկատները։ Տարհանվում են թատրոնում մնացած քաղաքացիներն ու աշխատակիցները, վնասազերծվում է չպայթած արկը, դադարեցվում է քիմիական նյութի արտահոսքը, դուրս են բերվում ավտոմեքենայում արգելափակված քաղաքացիները, փլուզման հետևանքով տուժածին հատուկ սարքավորումներով օգնություն է ցուցաբերվում՝ փրկելով նրա կյանքը։

Առաջադրանքը կատարված է, խնդիրները՝ լուծված. մարդկային կորուստներ չկան։

Возможно, это изображение 4 человека и текст

Ուսումնավարժությանը հետևողների համար սա գուցե պարզապես ցուցադրական վարժանք է, իսկ փրկարարների համար՝ կենսակերպ։ Նրանց ամեն օրը լի է փորձություններով, դժվարություններով, հաջողության պատմություններով, փրկվածների երախտապարտ ու շնորհակալ հայացքներով։

Ուսումնավարժության ավարտին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն է հայտնել փրկարարներին անձնվեր ծառայության համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շնորհավորելով Փրկարարի օրվա կապակցությամբ, պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տնօրենին և մի խումբ փրկարարների:

Возможно, это изображение 5 человек и текст

Միջոցառման ավարտին Ճգնաժամային կառավարման ակադեմիայի շրջանավարտ Յուրի Սաքունցը ատամներով քաշելով Փրկարար ծառայության երկու հրշեջ մեքենա՝ սահմանեց հերթական ռեկորդը և այն նվիրեց փրկարարներին»,- ասված է հաղորդագրությունում:

Возможно, это изображение 3 человека, скорая помощь, обслуживающее транспортное средство и текст