Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետների հանդիպումը
Քաղաքականություն
03.09.2025 | 22:13
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա:
Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:
Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը: