Իսրայելական զորքերը շարունակում են առաջխաղացումը Գազայում՝ նոր տեղահանությունների պատճառ դառնալով

Լուրեր

03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
Բոլորը

Իսրայելական բանակը խորացել է Գազա քաղաքում, զինվորներն ու տանկերը մտել են Շեյխ Ռադվան, որը քաղաքի կենտրոնի ամենամեծ և ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկն է, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում իսրայելական ուժերն առաջխաղացում են գրանցել Գազա քաղաքի ծայրամասային արվարձաններով և այժմ գտնվում են քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ չնայած միջազգային հանրության կողմից հարձակումը դադարեցնելու կոչերին։ Գազայի բնակիչները հայտնել են, որ զինվորականները ոչնչացրել են տներ և վրանային ճամբարներ, որտեղ տեղավորվել էին գրեթե երկու տարվա պատերազմի հետևանքով տեղահանված պաղեստինցիները։

Չորեքշաբթի Գազայում սպանվել է առնվազն 24 պաղեստինցի, որոնցից մի քանիսը երեխաներ են՝ ըստ տեղական առողջապահության պաշտոնյաների։

Զինվորականները նռնակներ են նետել Շեյխ Ռադվանի տարածքում գտնվող երեք դպրոցների վրա, որոնք օգտագործվում էին տեղահանված պաղեստինցիներին ապաստան տալու համար, և հրկիզել վրանները։ Ականատեսների խոսքով՝ զինվորականները նաև պայթեցրել են պայթուցիկներով լի զրահապատ մեքենաներ՝ Շեյխ Ռադվանի արևելքում գտնվող տները ոչնչացնելու համար, ինչպես նաև ռմբակոծել են բժշկական կլինիկան՝ ոչնչացնելով երկու շտապօգնության մեքենա։

Իսրայելի զինված ուժերը տարածած հայտարարության մեջ նշել են, որ կշարունակեն գործել Գազայի «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ և «վերացնել Իսրայել պետության համար վտանգ ներկայացնող ցանկացած սպառնալիք»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին գրավել քաղաքը, որը նա անվանում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենարանը։

Իսրայելի զինվորականները կոչ են արել երկրի քաղաքական ղեկավարությանը հրադադարի համաձայնության գալ՝ զգուշացնելով, որ հարձակումը կվտանգի Գազայում պատանդներին և հարձակումն իրականացնող զինվորներին, ավելի վաղ հայտարարել էին իսրայելցի պաշտոնյաները։

Իսրայելում հասարակական կարծիքը, ընդհանուր առմամբ, կողմ է պատերազմի ավարտին՝ համաձայնագրի միջոցով, որը ազատ կարձակի մնացած պատանդներին:

Գազա քաղաքի վրա հարձակումը սպառնում է տեղահանել մեկ միլիոն պաղեստինցիների, որը կազմում է Գազայի բնակչության գրեթե կեսը։ Վերջին շաբաթներին իսրայելական զինվորականները հրամայել են քաղաքացիական բնակչությանը լքել իրենց տները, չնայած կան հաղորդագրություններ, որ արդեն տեղահանված շատ ընտանիքներ հրաժարվում են դա անել։

Ըստ տեղական առողջապահության պաշտոնյաների՝ 2023 թվականի հոկտեմբերին պատերազմի սկսվելուց ի վեր իսրայելական բանակի կողմից սպանվել է ավելի քան 63,000 պաղեստինցի։ Պատերազմը մարդասիրական ճգնաժամ է առաջացրել ամբողջ տարածքում, Գազայի առողջապահության պաշտոնյաները հայտնել են, որ մինչ օրս 367 մարդ, այդ թվում՝ 131 երեխա, մահացել է թերսնումից և սովից։

Իսրայելի պաշտոնյաներն ընդունում են, որ Գազայի որոշ հատվածներում սով կա, բայց հերքում են համատարած սովի կամ անօթևանության մասին պնդումները։

Գազայում պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի գլխավորած զինված խմբավորումները հարձակվել են սահմանի մոտ գտնվող հարավային իսրայելական համայնքների վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և Գազա տանելով 251 պատանդի, այդ թվում՝ երեխաների: Գազայում դեռևս պահվում է 48 պատանդ, որոնցից 20-ը, ենթադրաբար, ողջ են։ ՀԱՄԱՍ-ն առաջարկել է ազատ արձակել որոշ պատանդների՝ ողջ և մահացածների, ժամանակավոր հրադադարի դիմաց, որին Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել: ՀԱՄԱՍ-ը նաև առաջարկել է ազատ արձակել բոլոր պատանդներին՝ պատերազմի անհապաղ դադարեցման և իսրայելցի պաշտոնյաների կողմից զորքերի դուրսբերման դիմաց, բայց հրաժարվել է զենքը վայր դնել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի