Թբիլիսիի դատարանը եվրոպամետ բողոքի ցույցերի 11 մասնակցի ազատազրկման է դատապարտել 

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին ազատազրկման է դատապարտել եվրոպամետ բողոքի ցույցերի 11 մասնակիցների, որոնց մեղադրում էին «խմբային բռնության» մեջ։ Նրանց թվում են դերասան Անդրո Չիչինաձեն և կատակերգու Օնիս Ցխադաձեն։

Ինչպես մյուս ութ ցուցարարների դեպքում՝ նրանց մեղադրանքները վերաորակավորվել են․ բոլորը մեղավոր են ճանաչվել Վրաստանի քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով՝ «Հասարակական կարգը խախտող խմբային գործողությունների կազմակերպում կամ դրանց ակտիվ մասնակցություն»։

Երկու տարվա ազատազրկման են դատապարտվել  Անդրո Չիչինաձեն, Օնիսե Ցխադաձեն, Գուրամ Միրցխուլավան, Լուկա Ջաբուան, Ջանո Արչայան, Ռուսլանա Սիվակովան, Ռևազ Կիկնաձեն, Գեորգի Տերիշվիլին, Վալերի Տետրաշվիլին, Սերգեյ Կուխարչուկը, Իրակլի Կերաշվիլին։

2024 թվականի վերջին քրեական հոդվածներով ձերբակալված ցուցարարների գործերի քննությունն ավարտվում է։ Նախօրեին դատավճիռներ են կայացվել ինը մարդու նկատմամբ, այդ թվում՝ թմրանյութեր պահելու մեջ մեղադրվող ռուս Անտոն Չեչինի։

Այսօր առավոտյան եվրոպամետ բողոքի ցույցերի մեկ այլ մասնակից՝ Սաբա Սխվիտարիձեն, մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով («Դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը») և դատապարտվել 2 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի