ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժից տուժած Աֆղանստանի ժողովրդին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում այսօր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, որոնք խլեցին հարյուրավոր կյանքեր: Մաղթում ենք ուժ և արագ ապաքինում բոլոր տուժածներին»,- նշվում է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։