«Պուտինը միանգամայն ճիշտ է»․ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը 2022թ-ից ի վեր առաջին անգամ տեսաուղերձով է հանդես եկել

Լուրեր

06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բոլորը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը 2014 թվականին փախել էր Ռուսաստան, տեսաուղերձով է հանդես եկել՝ աջակցելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ Յանուկովիչի խոսքերը հրապարակել են ռուսական պետական ​​գործակալություններ ՌԻԱ Նովոստին ու ՏԱՍՍ-ը․ գրում է Meduza-ն։

Յանուկովիչը մեկնաբանել է Պուտինի խոսքերը, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռուս-ուկրաինական պատերազմի հիմնական պատճառներից մեկն է։

Ահա, թե ինչ է ասել այդ մասին Ուկրաինայի նախկին նախագահը. «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչը միանգամայն ճիշտ է։ Իրոք, ես նպատակասլաց աշխատել եմ Ուկրաինան Եվրամիությանը մոտեցնելու ուղղությամբ։ Վերջիվերջո, ես խնդիր էի դրել Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։ Այլ բան է, որ ԵՄ գործընկերները երբեմն, մեղմ ասած, ոչ կոռեկտ էին վարվում բանակցությունների ընթացքում։ Նրանք չէին հասկանում Ուկրաինայի տնտեսական իրավիճակի բարդությունները։ Ես ուղղակի կասեմ. նրանք ամբարտավանություն էին ցուցաբերում։ Բայց ես վերահսկում էի այս գործընթացը՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, և այն առաջ մղում»։

Յանուկովիչը հավելել է, որ «միշտ եղել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը կտրուկ և համոզված հակառակորդ»։

«Ես միշտ հստակ հասկացել եմ, որ դա աղետ է Ուկրաինայի համար։ Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Սա քաղաքացիական պատերազմի ուղիղ ճանապարհ է», – ասել է նա։

ՌԻԱ Նովոստին պնդում է, որ Յանուկովիչը խոսել է լրագրողների հետ։ Սակայն թե որտեղ, երբ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այս զրույցը, գործակալությունը չի նշել։ Միևնույն ժամանակ, գործակալության կողմից հրապարակված տեսանյութում Ուկրաինայի նախկին նախագահը դիմում է տեսախցիկին և, հնարավոր է, կարդում է հուշագրից տեքստը և չի պատասխանում լրագրողների հարցերին։ Տեսանյութի նկարահանման վայրը և ժամանակը նույնպես անհասկանալի է։

The Bell և «Агентство» նշում են, որ որ սա Յանուկովիչի առաջին հրապարակային հայտարարությունն է ռուսական լրատվամիջոցներում 2022 թվականից ի վեր։

Ի դեպ, 2022 թվականի մարտին պետական ​​​​գործակալությունները տարածել էին նրա գրավոր դիմումը Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որով նա կոչ էր արվում հանձնվել և չդիմադրել լայնածավալ ռուսական ներխուժմանը։

Նույն թվականի հուլիսին Ռուսաստանի պետական ​​գործակալությունները ուշադրություն էին հրավիրել Յանուկովիչի մեկ այլ ելույթի վրա, որում նա առաջարկել էր Ուկրաինայի քաղաքացիներին «ընտրություն կատարել՝ պայքարել «մինչև վերջին ուկրաինացին» կամ փորձել պահպանել այն, ինչ մնացել է»։

2014 թվականին Ուկրաինայում իշխանափոխությունից հետո Վիկտոր Յանուկովիչը փախել էր Ռուսաստան։ Կրեմլը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախկին նախագահին պետական ​​պաշտպանություն է տրամադրվել Վլադիմիր Պուտինի հրամանով։

Ուկրաինայում Յանուկովիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության և ագրեսիվ պատերազմ վարելուն օժանդակելու համար։

Ապա ավելացել է ևս մեկ մեղադրանք՝ սահմանից այն կողմ մարդկանց անօրինական տեղափոխումը կազմակերպելու և դասալքություն հրահրելու գործով, որը նախատեսում է 15 տարվա ազատազրկում։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի