Ալյասկայում Թրամփի հետ ձեռք բերված «փոխըմբռնումները» բացում են Ուկրաինայում խաղաղության ճանապարհը․ Պուտին

Լուրեր

06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Տյանցզին քաղաքում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում նշել է, որ Ալյասկայում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ որոշակի «փոխըմբռնման» է հասել Ուկրաինայի պատերազմի խնդրի շուրջ։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, որը հյուրընկալում է ՇՀԿ առաջնորդներին, չի խոսել Ուկրաինայի պատերազմի մասին, բայց կոչ է արել հրաժարվել «սառը պատերազմի մտածելակերպից»։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պուտինը Չինաստան է մեկնել Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց, որի ընթացքում Թրամփը մերժել էր հրադադարի գաղափարը՝ որպես ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հիմնական պայման։

Այնուամենայնիվ, Ալյասկայի գագաթնաժողովից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել էր Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին և Կիևին աջակցող հիմնական եվրոպական երկրների առաջնորդներին։ Այս գագաթնաժողովի արդյունքում Թրամփը համաձայնել էր մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։

«Վերջերս Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովում ձեռք բերված փոխըմբռնումները, հուսով եմ, նույնպես այս ուղղությամբ են շարժվում՝ բացելով Ուկրաինայում խաղաղության ճանապարհը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի նախագահը չի մանրամասնել, թե ինչպիսի «փոխըմբռնումների» մասին է խոսքը։

Պուտինը նաև ռուսական ագրեսիան կրկին կապել է 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ։

«Այս ճգնաժամը չի առաջացել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման, այլ Ուկրաինայում պետական ​​հեղաշրջման հետևանքով, որն աջակցվել և հրահրվել է Արևմուտքի կողմից, ապա զինված ուժեր օգտագործելու փորձերի՝ Ուկրաինայի այդ շրջանների և Ուկրաինայում այն մարդկանց դիմադրությունը ճնշելու համար, ովքեր չեն ընդունել այս հեղաշրջումը, չեն աջակցել դրան»,- ասել է Պուտինը։

Հակառակ Կրեմլի առաջնորդի և բազմաթիվ ռուս պաշտոնյաների պնդումներին՝ կան բազմաթիվ ապացույցներ, որ ռուսական զորքերը կարևոր դեր են խաղացել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի այն տարածքների առաջացման գործում, որոնք չեն գտնվում Ուկրաինայի վերահսկողության տակ: Մոսկվան նաև կազմակերպել և աջակցել է անջատողական տրամադրությունների աջակցության շարժմանը, ասվում է հրապարակման մեջ։

Իր ելույթում Պուտինը չի նշել՝ արդյո՞ք կհամաձայնի խաղաղ բանակցությունների Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Թրամփի միջնորդությամբ, որը Պուտինին մինչև երկուշաբթի ժամանակ է տվել պատասխանելու համար։ Օգոստոսի 22-ին CNN-ին տված հարցազրույցում Թրամփը Պուտինին «մի քանի շաբաթ» ժամանակ էր տվել պատասխանելու, նախքան ԱՄՆ-ը քայլեր կձեռնարկի։

Շաբաթավերջին Զելենսկին հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ին լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանին տրված երկու շաբաթը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար։

«Երկու շաբաթ առաջ Վաշինգտոնը հայտարարել էր, որ այս ժամանակահատվածում ռուսները պետք է պատրաստ լինեն իրական բանակցությունների, առաջնորդների մակարդակով հանդիպման։ Ուկրաինան, անկասկած, պատրաստ է դրան։ Բայց միակ բանը, որ Ռուսաստանը անում է, հետագա պատերազմի մեջ ներդրումներ կատարելն է։ Նրանցից ստացված բոլոր ազդանշանները հենց դրա մասին են»,- ասել է  Ուկրաինայի առաջնորդը։

Չինաստան կատարած այցի ընթացքում Պուտինը հանդիպել է նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Հնդկաստանը պնդում է ռուս-ուկրաինական պատերազմում չեզոքություն պահպանելու հարցում, սակայն չի աջակցում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին և մնում է ռուսական նավթի խոշորագույն գնորդներից մեկը։ Չինաստանը նույնպես գնում է ռուսական նավթ, նաև Մոսկվային մատակարարում է զենքի արտադրության համար օգտագործվող բազմաթիվ ապրանքներ, այդ թվում՝ հումք և էլեկտրոնիկա։

Դոնալդ Թրամփը վերջերս Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել ռուսական նավթի գնման համար, սակայն դեռևս որևէ նշան չկա, որ Հնդկաստանը կամ Չինաստանը կդադարեցնեն դա անել։

Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ Մոդին Պուտինին ասել է, որ երկու երկրները ուս ուսի են կանգնած նույնիսկ դժվարին ժամանակներում, գրում է Reuters-ը։ Մոդին նաև ողջունել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը։

«Մենք հույս ունենք, որ բոլոր կողմերը կառուցողականորեն առաջ կշարժվեն։ Անհրաժեշտ է գտնել միջոց՝ հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- ասել է նա։

Միաժամանակ, Չինաստանի առաջնորդի համար ՇՀԿ գագաթնաժողովը դարձել է ևս մեկ հնարավորություն՝ ամրապնդելու այն պետությունների դաշինքը, որոնք ներկայանում են որպես արևմտյան երկրներին այլընտրանք։

Իր ելույթում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել  մասնակից երկրների ղեկավարներին օգտագործել իրենց «մեգա-շուկան», իսկ Պուտինն աջակցել է նրա՝ նոր համաշխարհային կարգ ստեղծելու ցանկությանը։

«Մեր ժամանակների խաղաղության, զարգացման և փոխշահավետ համագործակցության միտումը չի փոխվել։ Սակայն Սառը պատերազմի մտածելակերպի, գերիշխանության և պրոտեկցիոնիզմի ստվերները չեն անհետանում, և նոր սպառնալիքներն ու մարտահրավերները մեծանում են։ Աշխարհը մտել է անկայունության և վերափոխման նոր շրջան, և համաշխարհային կառավարումը գտնվում է խաչմերուկում»,- ասել է նա։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը հիմնադրվել է որպես վեց եվրասիական երկրների խումբ, վերջին տարիներին ընդլայնվել է՝ հասնելով 10 մշտական ​​անդամների և 16 երկխոսության ու դիտորդ պետությունների։

Սի Ցզինպինը գագաթնաժողովում հայտարարել է, որ Չինաստանն այս տարի անդամ պետություններին կտրամադրի 2 միլիարդ յուան ​​(280 միլիոն դոլար) անվճար օգնություն և լրացուցիչ 10 միլիարդ յուան ​​վարկեր ՇՀԿ բանկային կոնսորցիումին։

Կիրակի գագաթնաժողովի շրջանակում ելույթ ունենալով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ Չինաստանը «հիմնարար» դեր է խաղում համաշխարհային բազմակողմանիության պահպանման գործում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի