Թրամփի ներկայությունը պատերազմը կարող է հետաձգել, բայց նա ինստիտուցիոնալ խոչընդոտ չէ Ալիևի ագրեսիային․ Խոսրով Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ ՀՀ-ն դատապարտված է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություն ունենալ, եթե ուզում է խաղաղ և դինամիկ զարգանալ։

«Ապաշրջափակումը Հայաստանի համար լավագույն շանսն է՝ գլոբալ ուժերի մեգանախագծում հայտնվելու, այդ խոշոր ուժերը մեր անվտանգությամբ հետաքրքրված կլինեն։ Ապաշրջափակումը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղությունն անշրջելի դարձնելուն՝ տնտեսական գործակցությամբ։ Ապաշրջափակումը կարող է անվտանգություն բերել՝ Ադրբեջանին զերծ պահել ՀՀ-ի դեմ ուժ կիրառելու գայթակղությունից։ Բայց ես դեմ եմ Մեղրիով որևէ կոմունիկացիայի բացմանը՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա, ՀՀ-ի շահից բխում է Ղազախ-Իջևան հատվածով երկաթուղին»,- ասում է Խոսրով Հարությունյանը։

Նրա պնդմամբ՝ անվտանգային միջավայրն ամբողջապես ձևավորված չի կարելի համարել։

«Մեր գլուխը Ադրբեջանի երախի մեջ է, ուժի կիրառման սպառնալիք է առկա, քանի որ օկուպացրել է ՀՀ-ի բարձունքները և դուրս չի գալիս։ Թրամփի ներկայությունը կարող է պատերազմը հետաձգել, բայց նա ինստիտուցիոնալ խոչընդոտ չէ Ալիևի ագրեսիային»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Նա խոսել է տարածաշրջանի ապաշրջափակման հավանականության, տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների, անվտանգության և տնտեսության միջև եղած կապերի, հարակից այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան