Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինքնաթիռի GPS-ը Բուլղարիայի օդային տարածքում չի գործել․ FT

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Բուլղարիայի Պլովդիվ քաղաք տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել օդանավակայանին մոտենալիս օգտագործել էլեկտրոնային նավիգացիոն սարքերը: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով երեք անանուն պաշտոնյաների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«GPS ազդանշանը կորել է օդանավակայանում»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրներից մեկը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը մեկ ժամ պտույտներ է գործել օդանավակայանի շուրջ, ապա օդաչուն որոշել է թղթային քարտեզներ օգտագործել վայրէջքի համար։

«Դա, անկասկած, միջամտություն  էր»,- ասել է FT-ի աղբյուրը։

Բուլղարիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը։

«2022 թվականի փետրվարից ի վեր մենք նկատում ենք GPS ազդանշանի խափանման դեպքերի նկատելի աճ, իսկ վերջերս՝ նաև ազդանշանի կեղծման»,- նշել են ծառայությունից։

Ըստ FT-ի՝ վերջին տարիներին Բալթիկ ծովում և Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրներում GPS ազդանշանների խլացման դեպքերն ավելի հաճախակիացել են։

Կրեմլը և Եվրահանձնաժողովը լրատվամիջոցին չեն մեկնաբանել միջադեպը։ Սակայն Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը Politico-ին հաստատել է GPS-ի հետ կապված միջադեպը՝ հավելելով, որ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել։

Եվրահանձնաժողովի  խոսնակի տեղակալ Արիաննա Պոդեստան, իր հերթին, հայտնել է, որ Բուլղարիայի իշխանությունները «կասկածում են, որ այդ ակնհայտ միջամտությունը կատարվել է Ռուսաստանի կողմից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի