Փաշինյանը և Պուտինը հանդիպել են Չինաստանում

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Հրապարակվել են Չինաստանում Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման առաջին կադրերը։

Նրանք հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ուրախ է զրույցի հնարավորության համար, քանի որ կուտակվել են բազմաթիվ հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի, և հույս է հայտնել, որ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում նրանց զրույցը կլինի օգտակար և բովանդակալից։

Փաշինյանը պատասխանել է, որ ուրախ է այն գործընկերության և երկխոսության համար, որոնք գոյություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև, և երկու երկրները անվանել է եղբայրական։

Գագաթնաժողովի միջոցառումները տեղի են ունենում Չինաստանի Թիենծին քաղաքի «Մեյցզյան» միջազգային կոնգրեսա-ցուցահանդեսային կենտրոնում։

Գագաթնաժողովը բացվել է կիրակի օրը՝ կազմակերպիչ երկրի ղեկավար Սի Ծինփինi անունից պատվիրակությունների ղեկավարների համար կազմակերպված հանդիսավոր ընդունելությամբ։

Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին։