Վարչապետն ընդունել է ԱԶԲ նախագահին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային:

Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, վարչապետը ողջունել է պարոն Կանդայի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱԶԲ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համընկնում է Հայաստանի և ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության հետևողական զարգացման փաստը և նշել, որ ԱԶԲ-ն կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման նպատակներին աջակցելու գործում՝ սկսած ենթակառուցվածքների արդիականացումից, պետական կառավարման համակարգում բարեփոխումներից մինչև ներառական և կայուն աճի խթանում։

«Մասատո Կանդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար՝ նշելով, որ ԱԶԲ-ն բարձր է գնահատում ՀՀ Կառավարության հետ սերտ գործակցությունն ու պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն նպաստել մեր երկրում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման, սեյսմիկ անվտանգության բարելավման, դպրոցաշինության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության շուրջ: