Մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթը

Լուրեր

12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
Բոլորը

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը, որի շրջանակներում անցկացվում է նաև մրցույթ սայլակով տեղաշարժվող  հաշմանդամություն ունեցող (հայրը կամ մայրը) անձանց ընտանիքների միջև. տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության եհտ ակպերի բաժինը:

Մրցույթի կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի խոսքերով՝  2017 թվականին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցում է 1516 ընտանիք, 4548 մարդ: «Համեմատության համար ասեմ, որ 2004 թվականի առաջին մրցույթին մասնակցել է 54 ընտանիք, այսինքն՝ 162 հոգի: Տեղեկացնեմ նաև, որ ավելացել է մրցույթի բյուջեն՝ 16 մլն ՀՀ դրամից այսօր հասնելով 155 միլիոն 840 հազար 800 դրամի»,– նշել է Խ. Ասրյանը:

Հավելենք, որ «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի առաջին փուլի դրամական պարգևատրումների հաշվին տնտեսվել է 36 մլն 600 հազար ՀՀ դրամ, որով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է յոթ նոր մարզական մասսայական միջոցառում:

Ինչպես նշել է նախարարի տեղակալը, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը 2015 թվականից առանց բյուջեն ավելացնելու սկիզբ է դրել այնպիսի մարզական մասսայական միջոցառումների, որտեղ ընդգրկված են հասարակության բոլոր շերտերը և խավերը՝ սկսած նախադպրոցական տարիքից, դպրոցահասակներից, ուսանողությունից, քաղաքաբնակներից և գյուղաբնակներից, մինչև միջին տարիք ունեցողներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ: