Զելենսկին հայտնել է, որ կան անսպասելի երկրներ, որոնք պատրաստ են զորք ուղարկել Ուկրաինա

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ուկրաինան ԱՄՆ-ից «ուժեղ քայլեր» է սպասում Ռուսաստանի նկատմամբ, քանի որ Կրեմլը չի ​​համաձայնել Վաշինգտոնի առաջարկներին՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և Ամերիկայի ղեկավարների հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Զելենսկին նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույց և երկխոսություն է տեղի ունեցել, նաև քննարկում եվրոպացի առաջնորդների հետ, որ Ուկրաինան հաստատում է բանակցությունների հնարավորությունը և «եկեք համաձայնության գանք, թե որքան ժամանակ սպասենք Ռուսաստանի Դաշնության որոշմանը»։

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի իր ասածների և այն բանի համար, ինչի պատրաստ է։ Մենք սպասում ենք ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ որոշակի ուժեղ քայլերի, քանի որ նրանք մեզ առաջարկել են, և մենք համաձայնել ենք։ Իսկ Ռուսաստանը դեռ չի համաձայնել»,- նշել է նա։

Զելենսկին հավելել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը։

«Ռուսներն ամեն ինչ կանեն՝ հանդիպումից խուսափելու համար։ Իմ կարծիքով՝ նրանք արդեն հասել են իրենց նպատակին, քանի որ հանդիպում են ունեցել Միացյալ Նահանգների հետ», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հիշեցրել է՝ երկուշաբթի լրանում է «երկու-երեք շաբաթվա» ժամկետը, որն ԱՄՆ նախագահը սահմանել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար՝ որոշելու՝ համաձայնե՞լ երկկողմ կամ եռակողմ հանդիպմանը։

«Երկուշաբթի օրը կլինի երկու շաբաթ, և մենք բոլորին կհիշեցնենք այս մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ կան սպասելի և շատ անսպասելի երկրներ, որոնք պատրաստ են իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ Սակայն դեռևս որևէ պաշտոնական հաստատում կամ մանրամասներ չկան այն երկրներից, որոնք պատրաստ են դրան։

«Ես կարծում եմ, որ հաստատումն այն է, երբ երկիրը թվերով կոնկրետ նշում է, թե ինչի է պատրաստ։ Տեսականորեն մենք հասկանում ենք մի քանի երկրների, որոնք պատրաստ են նման քայլերի։ Կան սպասվող երկրներ, և կան շատ անսպասելիներ՝ կասեմ այդպես։ Բայց ոչ ինտրիգի համար, ես պարզապես կիսվում եմ նրանով, ինչ ունենք»,- ասել է Ուկրաինայի  նախագահը։

Նա հայտնել է, որ Ուկրաինան ցանկանում է իրավաբանորեն ամրագրված անվտանգության երաշխիքներ ստանալ եվրոպական հիմնական երկրներից և Միացյալ Նահանգներից։

«Ի՞նչ ենք մենք ուզում․ որպեսզի եվրոպական հիմնական երկրներից և Միացյալ Նահանգներից ստացված այս անվտանգության երաշխիքներն աջակցվեն խորհրդարանների և Կոնգրեսի կողմից։ Այո՛, մենք ցանկանում ենք իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ, մենք չենք ուզում երկրորդ Բուդապեշտյան հուշագիր, մենք չենք ուզում Մինսկի համաձայնագրեր։ Մենք ուզում ենք լուրջ փաստաթուղթ»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հանդիպումը։ Քննարկման հիմնական թեման Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն էին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի