Սեպտեմբերի 1-ից թղթային անաշխատունակության թերթիկները գործածությունից դուրս կգան

Լուրեր

04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ․ հարթակը, որը ստեղծվել է ԱՍՀ նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, ամբողջացնում է Առողջապահության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանները, որոնցում առկա տվյալների հիմքով նախատեսվում է հաշվարկել անհրաժեշտ բանաձևերը և, համապատասխանաբար, նշանակել նպաստները․ հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

Նոր կարգավորումներով՝

• թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ էլեկտրոնային առողջապահական համակարգում բացվելու է անաշխատունակության թերթիկ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվելու է Միասնական սոցիալական ծառայության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական համակարգ,
• էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված՝ անձի անաշխատունակության վերաբերյալ տեղեկատվությունն ինչպես անաշխատունակության թերթիկը բացելիս, այնպես էլ փակելիս Միասնական սոցիալական ծառայությունն ինքնաշխատ եղանակով կփոխանցի ՊԵԿ-ին, որն իր հերթին տեղեկատվությունը հասանելի կդարձնի գործատուին,
• անաշխատունակության թերթիկը փակելուց հետո ՊԵԿ-ից ինքնաշխատ եղանակով կստացվեն նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ (նախորդող 12 ամսում անձի ստացած եկամուտների վերաբերյալ),
• ստացված տվյալների հաշվառմամբ ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը կրկին ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին, որպեսզի վերջինս առաջիկա աշխատավարձի վճարման հետ վարձու աշխատողին վճարի նաև նպաստի՝ իր միջոցներից վճարման ենթակա մասը (անաշխատունակության առաջին 7 օրվա համար),
• նպաստը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։

Ընդ որում, բանկի ընտրությունը քաղաքացին կատարելու է անաշխատունակության թերթիկ բացելիս։ Եթե քաղաքացու ընտրած բանկում վերջինս ունի գործող հաշիվ (չի հանդիսանում ավանդային կամ վարկային հաշիվ), ապա նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է այդ հաշվին։ Եթե քաղաքացին իր ընտրած բանկում չունի գործող բանկային հաշիվ, ապա բացվելու է նոր՝ միանվագ դրամական վճարների հաշիվ և նպաստի գումարը վճարվելու է այդ հաշվի միջոցով,

Չաշխատող անձանց մայրության նպաստը ևս նշանակվելու է նոր համակարգի միջոցով՝ էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված տվյալների հիման վրա։

Նոր ստեղծված համակարգի միջոցով նպաստը հաշվարկելուց և վճարման փոխանցվելուց հետո անձին այդ մասին կծանուցվի, իսկ հաշվարկված նպաստի (այդ թվում՝ նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացած միջին ամսական եկամտի չափի) վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն քաղաքացին կարող է ստանալ e-social.am ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակում գրանցվելուց և նույնականացում անցնելուց հետո։

Այսպիսով, եթե անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո, ապա քաղաքացին որևէ դիմում կամ փաստաթուղթ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ գործատուին ներկայացնելու կարիք չի ունենա։

Միասնական սոցիալական ծառայություն դիմում ներկայացվում է միայն այն դեպքերում, երբ նպաստը պետք է վճարվի՝
• որպես մահվան պատճառով չվճարված գումար, կամ
• դատական ակտի հիման վրա, կամ
• այն անձին, ում վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործման։

«Հիշեցնենք, որ մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և վճարում էր նպաստը, որից հետո գործատուին պետական բյուջեից փոխհատուցվում էր նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը»,- ասված է հաղորդագրությունում։