Ալիևը Թրամփի և Փաշինյանի ձեռքը սեղմեց, թե՝ վերջ թշնամանքին, հետ եկավ, ասաց՝ հայ հանրությունը հիվանդ է, թշնամի կոչեց․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
24.11.2026 | 18:10
Թեհրանն անդրադարձել է TRIPP-ի մեկնարկին // ՀՀ-Ռումինիա հռչակագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 18:04
Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Ալիևն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին
24.11.2026 | 17:56
Փաշինյանը և Ռումինիայի վարչապետը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ Ադրբեջանում պատերազմի հռետորաբանությունը նվազել էր դեռ մինչև Վաշինգտոնը, բայց ատելության խոսքը շարունակվում է նախագահի մակարդակով։

«Ալիևը թշնամական քարոզով կեղծեց պատմությունը, թե, իբր, բոլշևիկները Սյունիքն Ադրբեջանից վերցրին, նվիրեցին ՀՀ-ին։ Չնայած Ալիևը Թրամփի և Փաշինյանի ձեռքը սեղմեց, ասաց՝ վերջ թշնամանքին, բայց հետ եկավ, Քարվաճառում ասաց՝ հայ հանրությունը հիվանդ է, թշնամի կոչեց»,- շեշտում է նա։

Հայրապետյանը վտանգավոր տարրեր է նկատում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խոսույթներում։

«Փաշինյանը, իբր, խաղաղություն բերողն է, ՀՀ մյուս ղեկավարները՝ պատերա՞զմ․ սա վտանգավոր խոսույթ է, նախկին նախագահներից ոչ ոք չի քարոզել ատելություն ադրբեջանցիների դեմ։ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ ինքը լուծման տեսական հնարավորությունը չընդունեց, որ ՀՀ-ին անկախություն բերի։ Բայց չէ՞ որ պատերազմի արդյունքում ռուսական զորքեր մտան Արցախ։ Ընդդիմությունը կեղծ վտանգավոր օրակարգ է ստեղծում, թե Սյունիքը հանձնվում է, վերջում՝ իշխանությունը հաղթում է՝ մեր շահերը չսպասարկելով։ Ընդդիմությո՛ւն, Փաշինյանին հեռացնողը դուք եք, ո՛չ ՌԴ-ն կամ Իրանը․ ի՞նչ է նշանակում՝ Իրանը կկատաղի, հարցերը կլուծի»,- ասաց ադրբեջանագետը։

Նա խոսել է նաև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի կետերի կատարման հնարավորության, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ հարցազրույցում արված մի շարք պնդումների, հայ գերիներին Բաքվի բանտերում պահելու փաստի և շարունակվող դատավարությունների, հայ-ադրբեջանական առաջիկա հնարավոր զարգացումների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան