Վարչապետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Նարեկ Մկրտչյանին՝  նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա գլխավորությամբ ոլորտում վերջին 4 տարիներին տեղի են ունեցել էական բարեփոխումներ, որոնց զգալի մասը գտնվում է իրագործման փուլում:  Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ուղղություններով բարեփոխումներն ունեն սկզբունքային նշանակություն: «Համոզված եմ, որ մենք դրանք կշարունակենք:  Տեղյակ եք, որ պարոն Մկրտչյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչը նույնպես կարևոր առաքելություն է, հատկապես հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը, որը հաստատվել է այս տարի, ինչպես նաև օգոստոսի 8-ի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հաստատված հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակը»,- ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Նարեկ Մկրտչյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել դեսպանի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արսեն Թորոսյանը քաղաքական թիմի արդեն ամենափորձառու ներկայացուցիչներից է և համոզմունք հայտնել, որ աշխատանքի և սոցիալական ոլորտում բարեփոխումների ընթացքը  կշարունակվի: «Իհարկե, համոզված եմ, որ պարոն Թորոսյանը նոր գաղափարներ և նոր էներգիա կհաղորդի նախարարության աշխատանքներին, որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտը շատ կարևոր է: Ընդհանրապես նախարարության անունն արդեն ամբողջությամբ արտահայտում է այն հայեցակարգը, որը մենք ունենք և որն իրականացնում ենք, որովհետև մարդու սոցիալական վիճակն ուղիղ կապված է աշխատանքի հետ: Ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պայմանական կրթական կոմպոնենտին, որովհետև մենք շատ ծրագրեր ունենք, որոնց առանցքում մարդկանց վերապատրաստումն է, վերամասնագիտացումը, մասնագիտական հմտությունների և կարողությունների հետագա զարգացումը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ունենք նաև սոցիալական հատուկ խմբեր, որոնց վերաբերյալ քաղաքականություններն ունեն առանձնահատկություններ:

«Մեր խնդիրը ի՞նչն է, որ որևէ մարդ, և դա ժողովրդավարության ու ազատության ամենակարևոր սկզբունքն է, ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի իր կյանքում հնարավորինս անկախ լինի, այսինքն մենք աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում մեր ռազմավարությունը մարդուն հնարավորինս անկախ, հնարավորինս ինքնուրույն, հնարավորինս ազատ դարձնելն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերներով լի կարևոր մի ժամանակահատվածում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պետությանը ծառայելու հնարավորության համար։ «Մենք այդ ժամանակահատվածում մեր գործընկերների հետ Ձեր առաջնորդությամբ և Կառավարության մյուս գերատեսչությունների, Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ կարողացել ենք ոչ միայն պատվով հաղթահարել այդ ժամանակահատվածի մեր հիմնական մարտահրավերները, այլ նաև մի շարք բարեփոխումներ իրականացնել: Էական փոփոխություններ են տեղի ունեցել: Վստահ եմ, որ պարոն Թորոսյանը հաջողությամբ կշարունակի բոլոր ծրագրերը: Նաև հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Կառավարության մեր մյուս գործընկերներին, որոնց հետ սերտ համագործակցությամբ կարողացել ենք նաև Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերն արդյունավետ իրականացնել, հիմա մտել ենք ավելի առանցքային փուլ՝ երկարաժամկետ կտրվածքով նրանց ներառումն ապահովելու համար»,- ասել է Նարեկ Մկրտչյանը: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում անելու է ամեն ինչ՝ երկկողմ համագործակցությունն էլ ավելի  խորացնելու նպատակով:

Իր հերթին Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ առաջիկայում փորձելու են լավարկել բոլոր ծրագրերն ու նախաձեռնել նոր բարեփոխումներ: «Այս ոլորտն ինձ համար բնականորեն հոգեհարազատ է եղել, և ես հաճախ նաև քննարկումներ եմ ունեցել, նաև այնպիսի փաստաթղթերի վերաբերյալ, որ Կառավարությունն է ընդունում: Կարծել եմ, որ կարող եմ ինչ-որ ձևով օգտակար լինել, և դրանցից շատերը, ըստ էության, ինձ գոնե հիմնական մասերով արդեն ծանոթ են։ Իհարկե, բոլոր բարեփոխումները շարունակելու ենք, և պարոն վարչապետ Ձեր առաջնորդությամբ՝ փոխվարչապետերի, մյուս գործընկերների հետ համագործակցությամբ»,- նշել է Արսեն Թորոսյանը: