SpaceX-ը հաջողությամբ իրականացրել է Starship-ի 10-րդ փորձնական թռիչքը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ամերիկյան SpaceX ընկերությունն իրականացրել է Starship տիեզերանավի նախատիպով հրթիռակրի տասներորդ փորձնական արձակումը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել Հնդկական օվկիանոսում, գրում է Euronews-ը։

Նախորդ երեք արձակումները՝ հունվարին, մարտին և մայիսին, անհաջողությամբ էին ավարտվել։ Այս թռիչքի ընթացքում ընկերությանը հաջողվել է Starlink կապի արբանյակների ութ սիմուլյատոր հանել Starship բեռնատարի հարթակից։ Հրթիռը թռիչք է կատարել Տեխասի Starbase արձակման կայանից։

Նախատեսվում է, որ Starship տիեզերական համակարգը կլինի ունիվերսալ և կարող է օգտագործվել Երկրի մերձակա ուղեծիր թռիչքների, արբանյակներ արձակելու և Լուսին ու Մարս առաքելություններ իրականացնելու համար։

Սա աշխարհի ամենամեծ և ամենահզոր հրթիռի 10-րդ փորձնական թռիչքն էր, որը վերջ է դրել անհաջող փորձերի շարքին։

Starship նախատիպը պայթել էր 2023 թվականին իր առաջին փորձնական թռիչքի ժամանակ, ինչպես նաև հունվար և մարտ ամիսներին անցկացված փորձարկումների ժամանակ: Մայիսին վերջին՝ իններորդ փորձի ժամանակ տիեզերանավը դուրս էր  եկել վերահսկողությունից և մասնատվել։

Այս անգամ SpaceX-ը վերամշակել է գերծանր հրթիռակրի կառուցվածքը՝ տալով նրան ավելի մեծ և ամուր հենարաններ՝ ավելի մեծ կայունության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի