«Ալիև, մի՛ զայրացրու Ռուսաստանին»․ Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Սանկտ Պետերբուգում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել։ Այն կազմակերպել են ազգային բոլշևիկյան«Է. Վ. Լիմոնովի մյուս Ռուսաստան» կուսակցության ակտիվիստները։ Իրավապահները ակցիայի երեք մասնակցի են ձերբակալել՝ Գլեբ Եժովին, Դանիլ Շմալկոյին և Իվան Գուբինին:

Մինչ իրավապահների միջամտությունը՝ ակցիայի մասնակիցները հասցրել են կարդալ մանիֆեստը։

«Ալիև, մի՛ զայրացրու Ռուսաստանին։ Ադրբեջանի նախագահ Ալիևը որոշեց ռուսատյացություն խաղալ։ Նա սիրով ընկերանում է Կիևի հանցավոր ռեժիմի հետ, օգնում է նրան ռազմական և քաղաքացիական մատակարարումներով, հավանություն է տալիս Ռուսաստանի հետ պատերազմին։ Մյուս օրը նա շնորհավորել է արյունոտ ծաղրածու Զելենսկիին Անկախության օրվա կապակցությամբ։ Ալիևը փակել է Բաքվի Ռուսական տունը, բանտարկում է ռուս լրագրողներին և լռեցնում նրանց, ովքեր ցանկանում են բարեկամանալ մեր երկրի հետ։ Միաժամանակ, Բաքուն հսկայական գումարներ է ստանում սփյուռքից, այստեղ ապրում և գումար են վաստակում հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, միլիարդատերերի ցանկը լի է նրանցով։ Ալիևը կարծում է, որ հնարավոր է սնվել Ռուսաստանից և միաժամանակ վատ բաներ անել նրա դեմ։ Դա չի աշխատի»,- ընթերցել են ակցիայի մասնակիցները։

Նրանք Ադրբեջանի իշխանություններից պահանջել են՝ դադարեցնել աջակցել Կիևին, ազատ արձակել լրագրողներ Իգոր Կարտավիխին, Եվգենի Բելոուսովին, քաղաքագետ Նազաքեթ Մամեդովային, Եվրասիական շարժման ակտիվիստներ Իբրահիմ Հասանովին, Իբրահիմ Գումբատովին և ուրիշներին, ինչպես նաև բացել Ռուսական տունը և չխանգարել Ռուսաստանի մշակութային ու կրթական գործունեությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի