Դանիան կանչել է ԱՄՆ դեսպանին՝ Գրենլանդիայում գաղտնի ազդեցության գործողությունների մասին լուրերի ֆոնին

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դանիան չորեքշաբթի ԱԳՆ է կանչել երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Գրենլանդիայում՝ դանիական ինքնավար տարածքում, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերահսկել, միջամտելու փորձերի մասին հաղորդագրություններից հետո, գրում է France 24-ը։

Լրատվամիջոցը  հիշեցնում է, որ հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Ամերիկային անհրաժեշտ է ռեսուրսներով հարուստ կղզին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և հրաժարվել է բացառել ուժի կիրառումը՝ դա ապահովելու համար։

Հունվարին անցկացված սոցհարցումների համաձայն՝ Գրենլանդիայի 57,000 բնակիչների մեծամասնությունը ցանկանում է անկախանալ Դանիայից, բայց չի ցանկանում միանալ Միացյալ Նահանգներին։

Դանիական հանրային հեռարձակող DR-ի հաղորդմամբ՝ անանուն կառավարական և անվտանգության աղբյուրները, ինչպես նաև Գրենլանդիայում և Միացյալ Նահանգներում անանուն աղբյուրները կարծում են, որ Թրամփի հետ կապեր ունեցող առնվազն երեք ամերիկացիներ գաղտնի ազդեցության գործողություններ են իրականացրել տարածքում։ Նշվում է, որ ութ աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նպատակը Գրենլանդիայի հասարակության ներսում Դանիայի հետ հարաբերությունները թուլացնելն է։

Նշվում է նաև, որ Թրամփին մոտ կանգնած երեք ամերիկացի պաշտոնյաները վերջերս նկատվել են Գրենլանդիայի և Դանիայի միջև լարվածություն առաջացրած անցյալի հարցերի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելիս, այդ թվում՝ գրենլանդացի երեխաների՝ իրենց ընտանիքներից հարկադիր հեռացման և հարկադիր հակաբեղմնավորման սկանդալի վերաբերյալ։

DR-ը նշում է, որ չի կարողացել պարզաբանել՝ ամերիկացիները գործել են սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ հրահանգով։

«Մենք տեղյակ ենք, որ օտարերկրյա դերակատարները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Գրենլանդիայի և Դանիայի Թագավորությունում դիրքորոշման նկատմամբ։ Հետևաբար, զարմանալի չէ, եթե մենք առաջիկայում ականատես լինենք Թագավորության ապագայի վրա ազդելու արտաքին փորձերի։ Թագավորության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ, իհարկե, անընդունելի կլինի»,- հայտարարել է երկրի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը։

Նա նշել է, որ «խնդրել է ԱԳՆ-ին հանդիպման կանչել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի