Ամբողջ Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելում այսօր զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել՝ պահանջով անհապաղ ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիներին և դադարեցնել Գազայի հատվածում պատերազմը։ Ցուցարարներն առավոտից փակել են երկրի բազմաթիվ ճանապարհներ, այդ թվում՝ Թել Ավիվի մոտ գտնվող կարևոր Այալոն մայրուղին, որը ժամանակավորապես փակվել է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղադրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված իսրայելցիների պատկերներով պաստառ։ Թել Ավիվից հյուսիս ցուցարարներն այրել են մեքենաների անվադողեր։

Պատանդների հարազատների ֆորումը կոչ է արել մասնակցել համազգային «Քաղաքացիական համերաշխության օրվան», որի շրջանակում Իսրայելի ամբողջ տարածքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ։

Բողոքի ակցիայի մասնակիցներն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրում են քաղաքական պատճառներով պատերազմը միտումնավոր երկարաձգելու մեջ, քանի որ հրադադարին դեմ են նրա աջակողմյան կոալիցիոն գործընկերները, որոնք մեծապես պատասխանատու են Նեթանյահուի իշխանությանը մնալու համար։

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը պահանջել է, որ Իսրայելի կառավարությունը համաձայնության գա ՀԱՄԱՍ-ի հետ՝ պատերազմը դադարեցնելու և պատանդներին ազատ արձակելու համար։ Լապիդը Ynet լրատվականին ասել է, որ միջնորդ երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան իրեն ասել է, որ Իսրայելի իշխանությունները դեռևս չեն արձագանքել համաձայնության հասնելու վերջին առաջարկին։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը մոտ մեկ շաբաթ առաջ համաձայնել է ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի կողմից գարնանն առաջարկված պլանի «98 տոկոսին»։

Ծրագիրը ներառում էր 60-օրյա հրադադար, որի ընթացքում նախ պետք է ազատ արձակվեին 10 իսրայելցի պատանդներ՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ շարժումը, որը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, լայնածավալ հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Զինյալները սպանել են շուրջ 1200 մարդու, ավելի քան 250-ին՝ պատանդ վերցրել և տարել Գազայի հատված:

Իսրայելը պատասխանել է՝ պատերազմ հայտարարելով ՀԱՄԱՍ-ին, որը շարունակվում է մինչ օրս։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում ցամաքային գործողությունների և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 62,000 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 157,000-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի