ՀՀ-ն պիտի անի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրի մինչև ընտրություն․ Ալիևը չկարողանա հրաժարվել․ Վահրամ Աթանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրապարակախոս, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը Factor TV-ի հետ զրույցում դեմ է արտաահայտվում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կապիտուլյացիա որակելուն։

«ՀՀ-ն կապիտուլյացիայի չի ենթարկվել ԱՄՆ-ում, Ադրբեջանը կապիտուլյացիոն օկուպացիայի չի ենթարկել ՀՀ սուվերեն տարածքը։ Ավելին՝ ձեռքբերում է այն, որ Ադրբեջանն իրեն ճանաչեց ԱԽՍՀ-ի իրավահաջորդ։ Ալիևի պահանջած «Զանգեզուրի միջանցքը» չկա այլևս, դուրս է եկել միջազգային փորձագիտական շրջանառությունից։ Բայց, իհարկե, քանի դեռ ՀՀ-ԱՄՆ կոնսորցիումը չկա, կասկածներ միշտ կլինեն»,- ասաց Վահրամ Աթանեսյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն պիտի անի ամեն ինչ, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որպեսզի Ալիևը չկարողանա հրաժարվել ստորագրումից։

«Խաղաղությունը պատերազմից ծանր փորձություն է, բարդ է թշնամու հետ հաշտվել՝ ոչնչացնելու փոխարեն։ Թրամփն ասաց՝ խիզախ առաջնորդ ես, Իլհա՛մ, ուրեմն՝ ԱՄՆ-ը զգացել է, որ Բաքուն կհրաժարվի Վաշինգտոնի պրոցեսից, կանխում է։ Մենք վառոդի տակառի վրա նստած՝ մեզ երջանիկ ենք զգացել, ողբերգությունը սա է․ չի՛ կարելի պատերազմի հետ խաղալ։ Արցախում մեծացած 2 սերունդ ասաց՝ ո՞վ է Ադրբեջանը, Արցախը ՌԴ-ի հավերժ բարեկամն է, կպահի։ Խաղաղության շանսը բաց թողնվեց։ Հիմա ով տրամաբանությունից խոսում է՝ կնքում են «նիկոլական»․ նախկինում էլ՝ ով խաղաղությունից է խոսում՝ պիտակում էին «լևոնական»»,- ասաց Աթանեսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան