«3+3» ձևաչափը նպաստում է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի  և Հայաստանի միջև վեճերի լուծմանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«3+3» ձևաչափը նպաստում է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Ադրբեջանի  և Հայաստանի միջև վեճերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է IRNA-ն։

«Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմն ունի իր պատմությունը և ստեղծվել է տարածաշրջանի երկրների ու Հարավային Կովկասի շրջակա երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խորհրդակցությունների համար: Մինչ օրս մի քանի հանդիպումներ են անցկացվել տարբեր երկրներում, առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում: Այս մեխանիզմն արդեն անցել է փորձությունը՝ որպես տարածաշրջանային կազմակերպություն, որը նպաստում է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծմանը»,- ասել է նա։

Նա հավելել է՝ «անկախ Հարավային Կովկասի խնդիրների լուծման վերաբերյալ տարածաշրջանից դուրս տեղի ունեցող զարգացումներից այսօր, գուցե ավելի քան երբևէ, տարածաշրջանի երկրները եզրակացության են եկել, որ այս մեխանիզմները պետք է ակտիվ մնան և ջանքեր գործադրվեն դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար՝ վեճերը լուծելու և տարածաշրջանային սահմաններից դուրս գործողների միջամտությունը կանխելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի