Մխիթար Հայրապետյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Օգոստոսի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանի գլխավորած պատվիրակությանը։

Գերատեսչության փոխանցմամբ, նախարար Հայրապետյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ՝ ընդգծելով Հայաստանի ու Քուվեյթի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության խորացման կարևորությունը։

«Իր խոսքում նախարարն առանձնացրել է միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով օրակարգային հարցերը և կարևորել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը՝ արդյունաբերական, գիտահետազոտական(R&D), կրթական և ներդրումային ուղղություններով։

Դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն, իր հերթին, ընդգծել է Քուվեյթի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։ Նա հավելել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում համագործակցության հեռանկարները՝ մասնավորապես կիսահաղորդիչների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, թվային փոխակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շրջանակում։