Ալիևը հայտարարել է, որ « Թրամփն իսկապես արժանի է» Խաղաղության Նոբելյան մրցանակի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «իսկապես արժանի է» Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ գովաբանելով նրա դերը Աֆրիկայում, Ասիայում ու Հարավային Կովկասում և նրան անվանելով «խաղաղություն ցանկացող» առաջնորդ։

«[Հայաստանի հետ] միասին նախագահ Թրամփին առաջադրել ենք Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա իսկապես արժանի է դրան։ Նա հրաշք է գործել Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Կովկասում։ Եվ սա նրա բնույթն է։ Նա խաղաղություն է ուզում։ Նա մի մարդ է, որը բացարձակապես տարբերվում է արևմտյան առաջնորդի ավանդական կերպարից։ Նա շատ բարյացակամ է»,- Al Arabiya-ին տված հարցազրույցում հայտարարել է Ալիևը։

Նա նաև հավելել է, որ Թրամփը ցուցաբերել է արժանապատիվ պահվածք՝ չնայած պաշտոնը կորցնելուն։

Միաժամանակ, X-ի իր միկրոբլոգում գրառմամբ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ջանքերի համար։

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին պատմական լուսանկարների համար, որոնք նա բարեհամբույր կերպով նվիրել է ինձ իր անձնական ստորագրությամբ, ինչպես նաև նրա գրած ջերմ խոսքերի համար։ Ես մեծապես գնահատում եմ նախագահ Թրամփի անսասան աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ իմ անկեղծ շնորհակալություն հայտնել նրան այս ջանքերի համար»,- գրել է նա

Ալիևը նաև հրապարակել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման լուսանկարները։

Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին Թրամփի հետ հանդիպմանը ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության հռչակագիր ստորագրեցին։

Լրատվամիջոցը նշում է, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել են այն օտարերկրյա առաջնորդների և այլ պաշտոնյաների աճող ցանկին, որոնք հայտարարել են, որ Թրամփը պետք է ստանա Խաղաղության Նոբելյան  մրցանակ՝ աշխարհում երկարատև հակամարտությունների մեղմացման գործում իր դերի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի