Առճակատում եք ուզում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, որը ՀՀ-ին 10-յակ անգամներ գերազանցո՞ւմ է․ վերջն ի՞նչ է լինելու․ պայմանագրին չկա՛ այլընտրանք․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Միջազգային հարաբերությունների մասնագետ, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի դասախոս Հրաչյա Թաշչյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումով հսկայական քայլ արվեց դեպի խաղաղություն։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի ներգրավումը մեծ պատվար է, որ խաղաղությունը կպահպանվի։ Հրաչյա Թաշչյանն անիրագործելի է համարում ազգայնական տրամադրվածությամբ ուժերի պնդումները, թե ՀՀ-ն պետք է հաղթողի դիրքից պայմանագիր ստորագրի։

«Գրեթե բացառում եմ, որ ՀՀ-ն հաղթի Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ հակադրությունում, այս պայմանագրին չկա այլընտանք։ Ի՞նչ է, առճակատում եք ուզում մի ուժի հետ, որը ՀՀ-ին 10-յակ անգամներ գերազանցո՞ւմ է, դրա վերջն ի՞նչ է լինելու, խաղաղության պայմանագրին չկա՛ այլընտրանք։ Ադրբեջանի հետ հաղթողի դիրքից պայմանագրի շանսը կորցրել ենք 98-ին, վերջին շանսը եղել է միգուցե 2008-ին։ Հիմա բացառում եմ հաղթելը թուրք-ադրբեջանական տանդեմին։ ՀՀ-ի դեմ անվտանգային սպառնալիքները նվազեցին՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումով, թե ավելի բարդ վիճակում կլինեինք, սա այլընտրանք չունեցող պրոցես է»,- ասաց Հրաչյա Թաշչյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան