Ռուսաստանը «զգալի զիջումների» է գնացել Ուկրաինայի հարցում․ Վենս

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանը «զգալի զիջումներ» է արել Դոնալդ Թրամփին՝ կապված իր պահանջների հետ Ուկրաինայում պատերազմի դադարեցման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ նախապես ձայնագրված հարցազրույցում, որը հեռարձակվել է NBC ամերիկյան հեռուստաալիքով կիրակի օրը՝ օգոստոսի 24-ին։

Վենսի խոսքերով՝ ԱՄՆ նախագահը «շատ ագրեսիվ, շատ էներգետիկ դիվանագիտություն» է վարում թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ՝ պատերազմն ավարտին հասնելու համար՝ փորձելով գտնել փոխզիջումային լուծում։

«Կարծում եմ՝ ռուսները զգալի զիջումներ են արել նախագահ Թրամփին առաջին անգամ այս 3,5 տարվա հակամարտության ընթացքում։ Նրանք իրապես պատրաստ էին ճկունություն ցուցաբերել իրենց որոշ հիմնական պահանջների հարցում»,-նշել է Վենսը։

Մասնավորապես, ըստ ԱՄՆ փոխնախագահի, Մոսկվան ընդունել է, որ «Ուկրաինան կպահպանի տարածքային ամբողջականություն պատերազմից հետո»։ Նա չմանրամասնեց, թե կոնկրետ որ տարածքներն է Ռուսաստանը պատրաստ թողնել Կիևի վերահսկողության ներքո ռազմական գործողությունների դադարեցումից հետո։ Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանը «ընդունել է, որ չի հաջողվի Կիևում հաստատել մարիոնետային ռեժիմ»։

«Կրկին, բոլոր զիջումներն արե՞լ են։ Իհարկե ոչ։ Բայց մենք հասնում ենք առաջընթացի»,-նշել է Վենսը։

Վերջում ԱՄՆ փոխնախագահը ևս մեկ անգամ հաստատել է, որ ամերիկացի զինվորականները Ուկրաինայում չեն գտնվի, սակայն Վաշինգտոնը ակտիվ դեր է խաղալու անվտանգության երաշխիքների ապահովման գործում։

Նրա խոսքերով՝ Թրամփը ավելի մեծ տնտեսական ճնշում է գործադրել Կրեմլի վրա՝ պատերազմը կանգնեցնելու համար, «քան Բայդենը երեք տարվա ընթացքում»։

«Վերջիվերջո մենք կամ կհասնենք հաջողության, կամ կհասնենք փակուղու։ Եվ եթե փակուղու հասնենք, կշարունակենք բանակցությունների և ճնշման գործընթացը։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը պետք է վերջ դնի այս պատերազմին»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվան չի փորձում ձգձգել Ուկրաինայի շուրջ հնարավոր խաղաղ համաձայնագրի ձեռքբերումը։