Լավրովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ, երբ հանդիպումը մանրամասն օրակարգ ունենա

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, երբ հանդիպումը մանրամասն օրակարգ ունենա, բայց նման ծրագիր դեռևս չկա։ NBC-ի Meet the Press հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս օրակարգն ընդհանրապես պատրաստ չէ։ Նախագահ Թրամփն Անքորիջում հանդիպումից հետո առաջարկել է մի քանի կետեր, որոնք մենք կիսում ենք, և մենք համաձայնել ենք ճկուն լինել դրանցից մի քանիսի հարցում»,- հավելել է նա։

Ըստ Լավրովի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Թրամփն այդ կետերը ներկայացրել է Զելենսկիին ու եվրոպացի առաջնորդներին։

«Կան մի քանի սկզբունքային կետեր, որոնք, ըստ Վաշինգտոնի, պետք է ընդունվեն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության բացառումը և տարածքային հարցերի քննարկումը։ Եվ Զելենսկին «ոչ» է ասել ամեն ինչին։ Ինչպե՞ս կարող ենք հանդիպել մի մարդու հետ, որը ձևացնում է, թե առաջնորդ է »,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նախօրեին Սերգեյ Լավրովն արդեն ասել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն «մանրակրկիտ նախապատրաստումից» և «Զելենսկիի լեգիտիմության հարցը լուծելուց» հետո։ Նա նաև հայտարարել է, թե Կիևի անվտանգությունը երաշխավորելու համար Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը Ռուսաստանի համար անընդունելի է: